Մինչեւ 2009թ.-ի վերջը Հայաստանը Լիտվայի հետ կը կնքի մաքսային<br /> հսկողութեան փորձի փոխառնման մասին համաձայնագիր<br />


Մինչեւ 2009թ.-ի վերջը Հայաստանը Լիտվայի հետ կը կնքի մաքսային
հսկողութեան փորձի փոխառնման մասին համաձայնագիր

  • 13-03-2009 22:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2009թ.-ի վերջը Եւրոմիութեան «ԹԱԷՔՍ» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ կկնքուի համաձայնագիր վերջինիս մաքսային հսկողութեան փորձը Հայաստանում ներդնելու վերաբերեալ: Այս մասին մարտի 13-ին յայտնեց ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի (ՊԵԿ) Մաքսային հսկողութեան վարչութեան պետ Ալբերտ Յարութիւնեյանը: Նրա խօսքերով, ներկայումս ՀՀ եւ Լիտվայի Արտաքին գործերի նախարարութիւններն աշխատում են համաձայնագրի նախապատրաստման վրայ: Անդրադառնալով Հայաստանի առեւտրաշրջանառութեան վրայ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութեան հարցին, Ա.Յարութիւնեյանը նշեց, որ 2008թ.-ի յունուար-փետրուարի համեմատ 2009թ.-ի նոյն ամիսներին երկիր են մտել կիսով չափ աւելի քիչ բեռնատարներ: Անկում է արձանագրուել նաեւ արտահանման ոլորտում: Վերջին հանգամանքը ՊԵԿ-ի պաշտօնեան պայմանավորեց նաեւ այն բանով, որ յունուար, փետրվար ամիսները հիմնականում պայմանագրերի կնքման ամիսներ են, եւ դրանց իրականացման շնորհիւ Հայաստանում արդէն նկատւում է գործարար աշխուժութիւն: Նրա կարծիքով, «լողացող փոխարժէք»-ի քաղաքականութեան պայմաններում գործարարներն աւելի վստահությամբ եւ համարձակօրէն կսկսեն գործել: «Մինչեւ մայիս այդ միտումներն աւելի կաշխուժանան»,-նշեց Ա.Յարութիւնեյանը:
  -   Տնտեսութիւն