Փետրուարին շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառուել է<br /> 1,2 մլն դրամի չափով տուգանք<br />


Փետրուարին շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառուել է
1,2 մլն դրամի չափով տուգանք

  • 11-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ փետրվար ամսուայ ընթացքում Հայաստանի Ֆինանսների նախարարութեան կողմից 10 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպիչների նկատմամբ կիրառուել է նախազգուշացում, ինչպէս նաեւ արձանագրուել է 1 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողութեան կասեցման համար հիմք հանդիսացող խախտում: Նոյն ժամանակահատուածում շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառուել է 1,2 մլն դրամի չափով տուգանք: Յունուար-փետրուարին այս ոլորտից օրէնքով սահմանուած կարգով գանձուել է 85 մլն դրամի պետական տուրք, որից 60 մլն դրամը` շահումով խաղերի, իսկ 25 մլն դրամը` խաղատների գծով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, մարտի 1-ի դրութեամբ Հայաստանի տարածքում ուժի մէջ են 119 շահումով խաղի, 14 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
  -   Տնտեսութիւն