Հայաստանն աւարտել է Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանն<br /> ուղղուած նախապատրաստական աշխատանքները<br />


Հայաստանն աւարտել է Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանն
ուղղուած նախապատրաստական աշխատանքները

  • 11-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական կողմն աւարտել է Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանն ուղղուած նախապատրաստական աշխատանքները, եւ թուրքական կողմից իրականացyող համանման աշխատանքների աւարտից յետոյ մատակարարումը կսկսուի: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան մամուլի քարտուղար Լուսինէ Յարութիւնեյանը: Յիշեցնենք, որ թուրքական «Յունիտ» ընկերութիւնը այդ երկրի նախագահի 2008թ.-ի սեպտեմբերի սկզբին Երեւան այցի օրերին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան ու «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել էր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերեալ պայմանագիր: Պայմանաւորուածութեան համաձայն, սկզբնական շրջանում Կարս քաղաքով տարեկան կարտահանուի 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորութիւնների մեծացմանը զուգընթաց հնարաւոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ Կվտ/ժ-ի: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը 2008թ.-ի դեկտեմբերին յայտնել էր, 2009թ.-ի գարնանից Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանավորվածություններն ուժի մէջ են: Համապատասխան պայմանագիրը կնքած թուրքական ընկերութիւնը վստահեցրել էր, որ իր կողմից նախապատրաստական աշխատանքներն իրականացւում են ըստ նախատեսուածի, եւ որեւէ խնդիր լինել չի կարող: Նա նաեւ համոզմունք էր յայտնել, որ «էլեկտրաէներգիայի առաքումը կսկսենք ժամանակին»` նշելով, որ թուրքական կողմի նկատմամբ կասկածի որեւէ հիմք չունի:
  -   Տնտեսութիւն