Լողացող փոխարժեքին անցումը Հայաստանի համար շահեկան է,-<br /> ասում է Աշոտ Շահնազարեանը<br />


Լողացող փոխարժեքին անցումը Հայաստանի համար շահեկան է,-
ասում է Աշոտ Շահնազարեանը

  • 06-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային բոլոր փորձագէտների գնահատականով Հայաստանում 1 դոլարի արժէքը պէտք է լիներ 360-380 դրամի սահմաններում, իսկ լողացող փոխարժեքին անցման համար անհրաժեշտ էր ապահովել պահեսատվորված դոլարի եւ ապրանքների քանակութիւն: Այս մասին մարտի 6-ի ճեպազրույցում յայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը: Ըստ նրա, լողացող փոխարժէքի քաղաքականությանն անցումը Հայաստանի կառավարութիւնը յարմար գտաւ անել այն ժամանակ, երբ «մենք ամէն ինչով պատրաստ ենք, ունենք անհրաժեշտ պաշարներ», իսկ փոքր երկրների համար լաւ է միանգամից անցնել լողացող փոխարժէքի: Ա.Շահնազարեանի գնահատմամբ, լողացող փոխարժեքին անցումը Հայաստանի համար շահեկան է ինչպէս զբաղվածության ապահովման, այնպէս էլ տեղական արտադրանքի իրացման եւ արտահանման առումով: Ըստ նրա, աւելի քան 20-22%-ով կաւելանան տեղական արտադրանքի թողարկման եւ արտահանման ծաւալները:
  -   Տնտեսութիւն