Հայաստանի վարչապետը դեռեւս վաղաժամ է համարում բիւջէում<br /> կատարել արմատական փոփոխութիւն<br />


Հայաստանի վարչապետը դեռեւս վաղաժամ է համարում բիւջէում
կատարել արմատական փոփոխութիւն

  • 05-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեռեւս վաղաժամ է խօսել ՀՀ բիւջէի արմատական փոփոխութիւնների մասին,- մարտի 5-ին յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` պատասխանելով լրագրողներից մէկի հարցին` թէ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով բիւջէի վերահաշվարկ կատարվելո՞ւ է: Նա պարզաբանեց, որ բիւջէի ճկունութիւնը հնարաւորութիւն է տալիս վերաբաշխել ծախսերը ըստ եռամսյակների` առաջին եռամսյակների ընթացքում զերծ մնալ որոշակի ծախսերից, հետաձգելով դրանք մինչեւ 4-րդ եռամսյակ: Ըստ նրա, եթէ իրադարձութիւնները զարգանան աւելի լաւատեսական սցենարով, ապա վերանայումների կարիք չի լինի, իսկ յոռետեսական սցենարով զարգացումների դէպքում կառավարութիւնը կանդրադառնա բիւջէտային խնդիրներին:
  -   Տնտեսութիւն