Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի արտաքին առեւտրի<br /> նախարարը<br />


Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի արտաքին առեւտրի
նախարարը

  • 04-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի հրաւէրով մարտի 4-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Արաբական Միացեալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Կասիմին: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, այցի շրջանակներում Շեյխա Լուբնա Ալ-Կասիմին հանդիպումներ կունենայ ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի նախագահի, վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Մարտի 5-ին նախատեսւում է նախարարի այցը Նոր Հաճնի ադամանդի արտադրական ձեռնարկութիւններ եւ Ծաղկաձոր: Նոր Հաճնում նրան կներկայացուեն Հայաստանում ակնագործութեան եւ ոսկեգործութեան ոլորտի ներկայ վիճակը, կիրառուող տեխնոլոգիաները, զարգացման հնարաւոր ուղղութիւնները, ներդրումների եւ արտահանման հնարաւորութիւնները: Ծաղկաձորում նախարարը կծանօթանայ գիւղմթերքների արտադրութեան, վերամշակման առկայ վիճակին ու պոտենցիալին, ներդրումների եւ արտահանման հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ տուրիզմի ոլորտում համագործակցութեան եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարաւորութիւններին: Այցի աւարտին նախարարը կայցելի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:
  -   Տնտեսութիւն