ՀՀ վարչապետը, ԿԲ-ի նախագահն ու էկոնոմիկայի նախարարը պէտք է<br /> հրաժարական տան,- ասում է տնտեսագէտ Անդրանիկ Թեւանյանը <br />


ՀՀ վարչապետը, ԿԲ-ի նախագահն ու էկոնոմիկայի նախարարը պէտք է
հրաժարական տան,- ասում է տնտեսագէտ Անդրանիկ Թեւանյանը

  • 04-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ստեղծուած տնտեսական իրավիճակը մեծամասամբ պայմանաւորուած է ոչ թէ միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամով, այլ Հայաստանի կառավարութեան տնտեսական եւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականութեան հետեւանքով: Այս մասին մարտի 4-ի ասուլիսում յայտարարեց տնտեսագէտ Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացները միջազգային պրոցեսներով պայմանաւորուած են միայն 10-20%-ով, իսկ մնացածը` ներքին քաղաքականութեան հետեւանք է: Ա.Թեւանյանի խօսքերով, մարտի 3-ը կարելի է անուանել «սեւ երեքշաբթի»: Ըստ նրա, երէկ հանրապետութիւնում բացարձակ անիշխանութիւն էր տիրում, քանի որ Հայաստանի տնտեսութեան համար պատասխանատու 2 դէմքերը` ՀՀ նախագահն ու վարչապետը, բացարձակապէս չեն խօսել լողացող փոխարժէքի մասին: Տնտեսագէտը նշեց, որ դեռեւս անցած տարուայ կէսերից էր խոսւում այն մասին, որ պէտք է անցնել կառավարելի լողացող փոխարժէքի, այսինքն իւրաքանչիւր շաբաթ փոխարժեքը բարձրացնել 5-10 դրամով, ինչը ցնցումներ չէր առաջացնի, իսկ 370 մլն դոլարի պատուստները չեն վատնվի: Սակայն, իշխանութեան ներկայացուցիչները դա սխալ քայլ են համարել: Հիմա, ըստ Ա.Թեւանյանի, վիճակը օրհասական է, իսկ պահուստները մաշուել են եւ մօտեցել 1 միլիարդի սահմանագծին: Տնտեսագետի գնահատմամբ, այն քայլերը, որ արուել են իշխանութիւնների կողմից, ոչ թէ տնտեսագիտութեան, այլ քրեագիտության ոլորտից են: «Ես կխնդրեմ, որ դատախազութիւնը քրէական գործ յարուցի եւ պարզի, թէ ինչպէս եղավ, որ մէկ օր առաջ մարդիկ 31 մլն դոլարից աւելի բորսայում վաճառք են իրականացրել 307 դրամով, իսկ յաջորդ օրը ԿԲ-ն 372 դրամով դոլար է վաճառում»,- յայտարարեց Ա.Թեւանյանը: Տնտեսագետի կարծիքով, դրա համար պէտք է պատասխան տան կոնկրետ պաշտոնեաներ, իսկ վարչապետը, ԿԲ-ի նախագահն ու էկոնոմիկայի նախարարը պէտք է հրաժարական տան: Բացի դրանից, ըստ Ա.Թեւանյանի, դատախազութիւնը պէտք է պարզի, թէ վերջին 5 օրուայ ընթացքում ովքեր են եղել դոլարի հիմնական գնորդները, ինչպէս նաեւ կապիտալի ինչ արտահոսք է եղել Հայաստանից:
  -   Տնտեսութիւն