Մարտի 4-ին «Լինարես 2009» մրցաշարում խաղադադար է<br />


Մարտի 4-ին «Լինարես 2009» մրցաշարում խաղադադար է

  • 04-03-2009 19:30:00   |   |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-ին «Լինարես 2009» շախմատի գերմրցաշարի 11-րդ փուլում բոլոր պարտիաները խաղաղ ելք ունեցան: Ոչ-ոքի աւարտուեցին Դոմինգես-Արոնեան, Գրիշչուկ-Ռաջաբով, Վանգ Յու-Անանդ եւ Իվանչուկ-Կառլսեն պարտիաները: Մրցաշարային աղիւսակը 7 միաւորով շարունակում է գլխաւորել Գրիշչուկը: Արոնեանը, Անանդը եւ Կառլսենը 5,5-ական միաւորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Մարտի 4-ին մրցաշարում հանգստի օր է:
  -   Սպորտ