ԼԻՆԱՐԵՍ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-ին «Լինարես 2009»
շախմատի գերմրցաշարի 11-րդ փուլում բոլոր պարտիաները խաղաղ ելք
ունեցան: Ոչ-ոքի աւարտուեցին Դոմինգես-Արոնեան, Գրիշչուկ-Ռաջաբով,
Վանգ Յու-Անանդ եւ Իվանչուկ-Կառլսեն պարտիաները:
Մրցաշարային աղիւսակը 7 միաւորով շարունակում է գլխաւորել
Գրիշչուկը: Արոնեանը, Անանդը եւ Կառլսենը 5,5-ական միաւորով
բաժանում են 3-5-րդ տեղերը:
Մարտի 4-ին մրցաշարում հանգստի օր է: