Հայաստան ներկրւող գարեջուրը եւ մի շարք ոգելից խմիչքներ<br /> կհարկվեն ակցիզային հարկի աւելի բարձր դրույքաչափերով<br />


Հայաստան ներկրւող գարեջուրը եւ մի շարք ոգելից խմիչքներ
կհարկվեն ակցիզային հարկի աւելի բարձր դրույքաչափերով

  • 26-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրէնքի փոփոխութիւնների նախագիծը: Ըստ այդմ, որոշ չափով նվազեցվում են ներկրւող գարեջրի եւ մի շարք ոգելից խմիչքների համար նախորդ տարեվերջին սահմանուած եւ ընթացիկ տարուայ մարտի 1-ից ուժի մէջ մտնող ակցիզային հարկի բարձր դրոյքաչափերը: Արդիւնքում, պաշտօնական հրապարակման յաջորդ օրուանից ուժի մէջ մտնող փոփոխություններով կնուազի Հայաստանում արտադրուող եւ ներմուծվող այդ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրոյքաչափերի տարբերութիւնը: Ներկայումս երկու դէպքում էլ գործում են հաւասար դրույքաչափեր: Նախագծին դէմ քուէարկեց «Ժառանգութիւն» խմբակցութիւնը, իսկ «ՀՅԴ» խմբակցութիւնը քուէարկութեանը չմասնակցեց:
  -   Տնտեսութիւն