Հայաստանի ներկայացուցիչը մոսկովեան ֆորումում նուաճեց գլխաւոր մրցանակ


Հայաստանի ներկայացուցիչը մոսկովեան ֆորումում նուաճեց գլխաւոր մրցանակ

  • 19-04-2011 14:16:23   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի ներկայացուցիչը նուաճեց գլխաւոր մրցանակ մարտի վերջերին Մոսկուայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերութեան «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացուած ութերորդ «Եւրոպական Նորարար ուսուցիչներ» ֆորումում: Նարինէ Բաղդասարեանը, Վանաձորի «Էւիրկայ» յատուկ դպրոցի ուսուցչուհին, Եւրոպական Նորարար ուսուցիչներ ֆորումում իր «Բլոգը, որպէս կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարութիւնը մարտահրաւէրների համատեքստում» անուանակարգում արժանացաւ գլխաւոր մրցանակի եւ միւս յաղթող ուսուցիչների հետ հնարաւորութիւն ստացաւ մասնակցելու համաշխարհային Նորարար ուսուցիչներ ֆորումին, որը տեղի կ'ունենայ Ամն-ի Վաշինգտօն նահանգում 2011թ. նոյեմբեր ամսին: Ֆորումին, մասնակցում էին աւելի քան երեքհարիւր նորարար ուսուցիչներ եւ դպրոցի տնօրէններ, ԿԳ նապարարութեան ներկայացուցիչներ եւ այլ կրթական ոլորտի մասնագէտներ քառասուն եւրոպական երկրներից: Ֆորումի ընթացքում ուսուցիչները ներկայացրել էին իրենց կողմից մշակուած նորարար տեխնոլոգիաների կիրառման փորձը դասաւանդման պրոցեսում, որի նպատակն է ուսուցման եւ դասաւանդման մակարդակը բարձրացնելու եւ ստեղծագործական ու արդիւնաւէտ միջոցների կիրառմամբ կրթութիւնը հանրամատչելի, դիւրամարս դարձնելու համար: Ներկայացուած ութսուն նախագծերից միջազգային ժիւրին, որ բաղկացած էր կրթական ոլորտի փորձագէտներից, առանձնացրեց վեց նախագիծ` սահմանելով գլխաւոր մրցանակ: «Մենք հաւատում ենք, որ աշխարհի ուսուցիչներն իրենց փորձը կիսելով կը բարելաւեն կրթելու եւ սովորեցնելու ուղիները»,- ասել է «Մայքրոսոֆթ»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի գլխաւոր տնօրէն Լորէն Ուդմանը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ