Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը 3-րդ տեղը<br /> գրաւեց աշխարհի գաւաթի խաղարկութիւնում<br />


Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը 3-րդ տեղը
գրաւեց աշխարհի գաւաթի խաղարկութիւնում

  • 23-02-2009 23:00:00   |   |  Սպորտ
ԿԼԵՐՄՈՆ ՖԵՐԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 22-ին Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում աւարտուեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գաւաթի խաղարկութիւնը: Հայաստանի հաւաքականը ենթախմբում յաղթեց Հունգարիայի` 6:1, Ադրբեջանի` 4:3, պատուիրակներին եւ պարտուեց Ռուսաստանի ըմբիշներին` 2:5: 2-րդ ենթախմբում 2-րդը ճանաչուած Կուբայի թիմի հետ բրոնզէ մեդալների համար պայքարում Հայաստնի ըմբիշները յաղթեցին 5:2 հաշւով եւ գրաւեցին 3-րդ տեղը: Նոյն հաշւով առաջին տեղի համար մրցամարտում ռուսները առաւելութեան հասան ֆրանսիացիների նկատմամբ եւ արժանացան պատուաւոր գաւաթին:
  -   Սպորտ