ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին Հայաստանի
ֆուտբոլի ազգային հաւաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում
կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ: Խաղին նախապատրաստուելու համար
փետրուարի 7-9-ին տեղի կունենայ ուսումնամարզական հաւաք: Հաւաքականի
գլխաւոր մարզիչ Յան Պոուլսենը մրցավայր կուղեկցի 18 ֆուտբոլիստի: