KfW գերմանական բանկը շուրջ 14,6 մլն եւրօ կյատկացնի<br /> Գիւմրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով<br />


KfW գերմանական բանկը շուրջ 14,6 մլն եւրօ կյատկացնի
Գիւմրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով

  • 30-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ֆինանսների նախարարութեան, KfW գերմանական բանկի եւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջեւ յունվարի 30-ին ստորագրուել է «Վարկի տրամադրման եւ ծրագրի ֆինանսաւորման» պայմանագիր, որի համաձայն Գիւմրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով յատկացւում է մինչեւ 14,6 մլն եւրօ` բիւջէտային եւ շուկայական միջոցների խառը ֆինանսաւորման տեսքով: Պայմանագիրը ստորագրուել է 2008թ.-ի մայիսի 16-ին ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի կառավարությունների միջեւ կնքուած ֆինանսական համագործակցութեան մասին միջկառավարական համաձայնագրի հիման վրայ: Ծրագրով նախատեսւում է լիովին վերականգնել Գիւմրի-2 ենթակայանը` այն հագեցնելով ժամանակակից յուսալի սարքավորումներով, ինչը հնարաւորութիւն կտայ բարձրացնել Գիւմրի քաղաքի եւ հարակից համայնքների էներգամատակարարման յուսալիութիւնը` զուգահեռաբար նախադրեալներ ստեղծելով տարածաշրջանային համագործակցութեան համար: Գիւմրի-2 բարձրավոլտ ենթակայանը ոչ միայն ապահովում է Գիւմրի քաղաքի եւ Հայաստանի հիւսիս-արյմտյան շրջանների էլեկտրամատակարարումը, այլեւ ունի տարածաշրջանային նշանակութիւն: Այն կարող է Գիւմրի-Կարս բարձրավոլտ գծի միջոցով ապահովել Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ենթակայանը կառուցուել է 1972թ.-ին եւ զգալիօրէն վնասուել է 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ: Այն «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի համակարգի միակ բարձրավոլտ ենթակայանն է, որտեղ մինչ օրս չեն իրականացուել մեծածաւալ վերականգնողական աշխատանքներ: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, էլեկտրաէներգիայի հաղորդման ոլորտում Հայ-գերմանական ֆինանսական համագործակցութեան շրջանակներում եւ KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ արդէն իսկ վերականգնվել են Կամո, Վանաձոր-2 եւ Ալավերդի-2 բարձրավոլտ ենթակայանները: Ներկայումս միջազգային մրցոյթ է անցկացւում Վանաձոր-1 ենթակայանի վերականգնման նպատակով:
  -   Տնտեսութիւն