Ներսէս Երիցյանը մասնակցել է Զարգացող շուկաների ներդրողների<br /> Ցյուրիխում կազմակերպուած կլոր սեղանին<br />


Ներսէս Երիցյանը մասնակցել է Զարգացող շուկաների ներդրողների
Ցյուրիխում կազմակերպուած կլոր սեղանին

  • 27-01-2009 18:20:00   |   |  Տնտեսութիւն
ՑՅՈՒՐԻԽ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը յունվարի 27-ին մասնակցել է Ցյուրիխում կազմակերպուած Զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղանի աշխատանքներին եւ հանդէս եկել ելոյթով: Ինչպէս նշուած է ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութիւնում, այս միջոցառումը նախորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղանին մասնակցում են աշխարհի տարբեր մայրցամաքների երկրների աւելի քան 200 տնտեսական փորձագետներ, հանրայայտ կազմակերպութիւնների եւ ընկերութիւնների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի քննարկումների թեման է` զարգացող շուկաների վրայ գլոբալ տնտեսութեան անկման ազդեցութիւնը, միջոցառման կազմակերպման առաջնային նպատակը` տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու համար կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ներդրումային ծրագրերի շրջանակում նոր գաղափարների, առաջարկութիւնների եը նախագծերի բացայայտումը:
  -   Տնտեսութիւն