Արմէն Ալավերդեան. «Տնտեսվարողների մտահոգութիւնները<br /> հիմնականում բխում են օրենսդրական փոփոխութիւնների<br /> անտեղեակութիւնից»<br />


Արմէն Ալավերդեան. «Տնտեսվարողների մտահոգութիւնները
հիմնականում բխում են օրենսդրական փոփոխութիւնների
անտեղեակութիւնից»

  • 22-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առեւտրի կազմակերպման վայրերում ՀԴՄ-ների ներդրման գործընթացի հետ կապուած խնդիրների շուրջ տնտեսվարողներին պարզաբանումներ տալու նպատակով Հայաստանի Պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Արմէն Ալավերդեանը յունվարի 22-ին հանդիպում է ունեցել մի քանի առեւտրի կազմակերպման վայրերի, մասնաւորապէս, «Վաղարշ եւ որդիներ», «Գնունու շուկայ», «Նարեկ» տօնավաճառների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ոսկու շուկայում առեւտուր իրականացնողները հիմնականում մտահոգութիվւն են յայտնել ԱԱՀ-ի շեմը` 58 մլն 350 հազար դրամը, գերազանցելու դէպքում հարկման այլ դաշտում յայտնուելու պատճառով հնարաւոր դժուարութիւնների վերաբերեալ: Վերջիններիս բնորոշմամբ, սահմանուած շեմը ոսկու առեւտրով զբաղվողների համար ցածր է, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ վերջին բարեփոխումների արդիւնքում բիզնեսին ընձեռված առաւելութիւններից օգտուելու հարցում: Տնտեսվարողների բարձրացրած յաջորդ խնդիրն առնչուել է ծախսերը հիմնաւորող փաստաթղթերի ձեռքբերման հարցում ծագող դժուարութիւններին, մասնաւորապէս, անհատներից ոսկու գնմանը: Նշուվել է նաեւ, որ նրանք հարկադրուած են լինում լրացուցիչ չհիմնավորվող ծախսեր կատարել հենց տօնավաճառների ներսում` հաշուապահական եւ այլ տարատեսակ ծառայութիւնների համար: Առեւտրի կազմակերպման վայրերի ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել` վճարել աւելի բարձր հաստատագրուած վճար, պայմանով, որ պետութիւնն իրենց չի պարտադրի աշխատել ՀԴՄ-ով: Սակայն, Ա.Ալավերդեանը հակադարձել է, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացն այլեւս անշրջելի է, եւ առեւտուր իրականացնողները պարտաւոր են կիրառել օրէնքի պահանջները: Իսկ օրենսդրական վերջին բարեփոխումների արդիւնքում զգալիօրէն մեղմացել է փոքր բիզնեսի հարկումը, պարզեցվել հաշվապահությունը: Ըստ Ա.Ալավերդեան, տնտեսվարողների մտահոգութիւնները հիմնականում բխում են օրենսդրական փոփոխութիւնների անտեղեակութիւնից: Նրանք, մասնաւորապէս, տեղեակ չեն եղել, որ 1 քառ. մետրի հաշուարկով սահմանային չափը մէկ եռամսյակում ապրանքների իրացման համար նախկին 1,2 մլն դրամի փոխարէն 2008թ. հոկտեմբերի 1-ից դարձել է 2,1 մլն դրամ, իսկ ոսկերչական իրերի դէպքում` 2,5 մլն-ի փոխարէն մէկ եռամսյակում արդէն կազմում է 14,6 մլն դրամ: Ա.Ալավերդեանը տօնավաճառների ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ՀԴՄ-ների ներդրումով նրանց հարկային բեռը չի աւելանում. ՀԴՄ-ների ցանցային կապով հարկային մարմինը հետեւելու է խոշոր շրջանառություն ունեցողներին` այսպէս կոչուած ռիսկային գօտում գտնուողներին, մինչդեռ փոքր բիզնեսը մտահոգուելու պատճառ չունի:
  -   Տնտեսութիւն