Մատենադարանի փոխտնօրենի դէմ գործով նախագահող դատաւորին<br /> կներկայացուի ինքնաբացարկի միջնորդութիւն<br />


Մատենադարանի փոխտնօրենի դէմ գործով նախագահող դատաւորին
կներկայացուի ինքնաբացարկի միջնորդութիւն

  • 20-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանում Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի եւ միւսների դէմ գործով քննութեան կառնուի նախագահող դատաւոր Ռուբէն Ափինեանի ինքնաբացարկի միջնորդութիւնը: Յունվարի 20-ի դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդեց 3 աշխատանքային օր տրամադրել միջնորդութիւնը նախապատրաստելու համար, որը բավարարվեցղ Արշակ Բանուչյանը մեղադրւում է որպէս «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրէն վատնման եւ հարկերը վճարելուց խուսափելու մէջ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց վերջինիս պաշտպան Տիգրան Աթանէսեանը, գործ հարուցելը նպատակ ունի Ա.Բանուչյանին ազատել Մատենադարանի փոխտնօրենի պաշտօնից: Յիշեցնենք, որ Հայաստանի նախագահական ընտրութիւնների եւ մարտեան դէպքերի կապակցութեամբ Ա.Բանուչյանի դէմ քրէական գործ էր յարուցուել ՀՀ քրէական օրէնսգրքի 225 յօդուածի առաջին մասով` Զանգվածային անկարգութիւններ կազմակերպելը, 154 պրիմ 2 երկրորդ մասով` Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, 225 պրիմ առաջին մաս` օրէնքով սահմանուած կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը, գործը բոլոր երեք յօդուածներով կարճուել էր, իսկ Ա.Բանուչյանը ազատ արձակուել կալանքից:
  -   Քաղաքական