ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատւութիւններ Հայաստանի եւ<br /> Ռուսաստանի արտաքին գերատեսչութիւնների միջեւ<br />


ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատւութիւններ Հայաստանի եւ
Ռուսաստանի արտաքին գերատեսչութիւնների միջեւ

  • 20-01-2009 19:35:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԳՆ-ում յունվարի 20-ին անցկացուել են սփիւռքի հետ աշխատանքների հետ կապուած խորհրդատւութիւններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ: Հայկական կողմի պատուիրակութիւնը ղեկավարում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարեանը, իսկ ռուսական պատուիրակութիւնը գլխաւորում էր ՌԴ ԱԳՆ արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքի վարչութեան պետ Ալեքսանդր Չեպուրինը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, կողմերը կարեւորել են սփիւռքի հետ աշխատանքների հետ կապուած խորհրդատուութիւնների պարբերական անցկացումը:
  -   Քաղաքական