2008թ.-ի դեկտեմբերին Հայաստանում պարենային ապրանքների գները<br /> 0,8%-ով աճել են<br />


2008թ.-ի դեկտեմբերին Հայաստանում պարենային ապրանքների գները
0,8%-ով աճել են

  • 08-01-2009 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցուել է պարենային ապրանքների 0,8% գնաճ, ինչը մեծապէս պայմանաւորուել է դիտարկուող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում գրանցուած 0,1-18,1% գնաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, բանջարեղէնի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցուել է 18,1% գնաճ, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 11,9% գնանկում: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է լոլիկի (1,9 անգամ), վարունգի (41,5%), կաղամբի (40%), ճակնդեղի (12,7%), գազարի (8,1%), ծաղկակաղամբի (7,9%), գլուխ սոխի (4,7%) գնաճ: Կարտոֆիլի եւ սխտորի գները նշուած ժամանակահատուածում նուազել են, համապատասխանաբար, 4,1% եւ 0,2%-ով: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում արձանագրուել է 13,1% գնաճ, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 9,8% գնանկում: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է խնձորի (5%), տանձի (6,8%), նռան (16,8%), արքայանարնջի 18%, խաղողի (20,0%) գնաճ: Միաժամանակ, 27,8-11,2%-ով նուազել են նարնջի, մանդարինի, կիտրոնի գները: Ձուի միջին հանրապետական գինը 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 2,4%-ով: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է ձկնամթերքի 1,1% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցուել է 0,1%, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 9,1% գնաճ: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է խոզի մսի 4,5% գնաճ, իսկ ոչխարի եւ տաւարի մսի գները նշուած ժամանակահատուածում նուազել են, համապատասխանաբար, 1,7%-ով եւ 1,2%-ով: Ոգելից խմիչքի եւ ծխախոտի, հրուշակեղէնի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրուել է 0,1-0,7% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին հացամթերքի ապրանքախմբում գրանցուած 16,9% գնաճին նոյեմբեր-դեկտեմբերին յաջորդել է 7,7% գնանկում, ընդ որում, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գները նուազել են 3,5%-ով: Վերջինիս մեծապէս նպաստել է ալիւրի (6,1%), հացահատիկի (4,4%), բարձր տեսակի հացի (4%) գնանկումը: Բրնձի, առաջին տեսակի հացի, մակարոնեղէնի, հնդկացորենի, լավաշի, ձավարի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 2,2-0,2%-ով: 2008թ.-ի յունուար-յունիսին ալիւրի հանրապետութիւնում գրանցուած 20,4% ընդհանուր գնաճից յետոյ յուլիս-դեկտեմբերին արձանագրուել է 14,8% գնանկում: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին արձանագրուած հացատեսակների 15% ընդհանուր գնաճին հոկտեմբեր-դեկտեմբերին յաջորդել է 8,5% ընդհանուր գնանկում: Կենդանական եւ բուսական իւղի ապրանքախմբում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցուել է 1% գնանկում, ինչը մեծապէս պայմանաւորուել է արեւածաղկի իւղի (2,5%) եւ կարագի (1,2%) գնանկումով: Նշուած ժամանակահատուածում հանրապետութիւնում արձանագրուել է այլ (հալած) իւղերի եւ մարգարինի 0,2-1,1% գնաճ: Այլ մթերքի, շաքարաւազի գները 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նուազել են 0,2%-ով:
  -   Տնտեսութիւն