Յունուարից Հայաստանը կօգտվի ԵՄ-ի արտօնութիւնների «GSP+»<br /> առեւտրային ռեժիմից<br />


Յունուարից Հայաստանը կօգտվի ԵՄ-ի արտօնութիւնների «GSP+»
առեւտրային ռեժիմից

  • 19-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի դեկտեմբերի 9-ին Եւրոպական յանձնաժողովը հաստատել է այն երկրների ցանկը, որոնք հնարաւորութիւն կունենան օգտուելու կայուն զարգացման եւ արդիւնաւէտ կառավարման համար Եւրոպական Միութեան կողմից տրամադրուող «Արտօնութիւնների ընդհանրացված համալրուած համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից` 2009թ.-ի յունվարի 1-ից մինչեւ 2011թ.-ի վերջը ներառող ժամանակահատուածում: «GSP+» համակարգից օգտվող երկրների ցանկում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագուայը, Պերուն, Շրի Լանկան եւ Վենեսուելան: ԵՄ-ի «GSP+» համակարգից օգտուելու նախապայման է հանդիսացել ՄԱԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպութեան կողմից ընդունուած, ինչպէս նաեւ 27 միջազգային կոնւենցիաների վաւերացման եւ արդիւնաւէտ կիրարկման հարցը: Կոնւենցիաները վերաբերում են մարդու իրաւունքներին, աշխատանքային հիմնական չափանիշներին, շրջակայ միջավայրին եւ կառավարման սկզբունքներին: «Արտօնութիւնների ընդհանրացված համալրուած համակարգ»-ը հնարաւորութիւն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6 400 ապրանքատեսակներ ԵՄ շուկայ արտահանել զրոյական կամ զգալիօրէն նուազեցուած մաքսատուրքերով (նախատեսւում է մաքսատուրքերի կրճատում ծխախոտի համար` մինչեւ 52%-ով, զանազան բնական հիւթերի համար` 30%-ով, մրգերի համար` 20%-ով, բանջարեղէնի համար` 14%-ով, ձկնամթերքի համար` 20%-ով, մեղրի համար` 17%-ով): 2007թ.-ին «GSP+» համակարգի շրջանակներում կատարուված առեւտրի ծաւալը կազմել է 4,7 միլիարդ եւրօ: «GSP+» համակարգից օգտվող երկրների արտահանողները 357 մլն եւրոյի չափով պակաս մաքսատուրք են վճարել, քան կվճարեին «Արտօնութիւնների ընդհանրացված համակարգ»-ից (GSP) օգտուելու դէպքում:
  -   Տնտեսութիւն