Երեւանում բացուեց «EXPO BEAUTY 2008» ցուցահանդէսը<br />


Երեւանում բացուեց «EXPO BEAUTY 2008» ցուցահանդէսը

  • 10-12-2008 14:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Մոսկուայի տուն» մշակութագործարարական կենտրոնում դեկտեմբերի 10-ին բացուեց «EXPO BEAUTY 2008» միջազգային ցուցահանդէսը: Հիգերորոդ անգամ անցկացուող այս մասնագիտացուած ցուցահանդեսին մասնակցում են չորս տասնեակից աւելի ընկերութիւններ Հայաստանից եւ արտերկրից: Ցուցահանդէսի օրերին կներկայացուեն ծաղկային կոմպոզիցիաներ, կկազմակերպուի նորաձեւութեան ցուցադրություն, գեղեցկութեան մրցոյթ, իսկ դիզայներների կողմից կանցկացուեն վարպետութեան դասեր: Ինչպէս ցուցահանդէսի բացմանը նշեց «LOGOS EXPO» կենտրոնի գործադիր տնօրէն Արա Ստեփանեանը, բացի ապրանքների եւ ծառայութիւնների ներկայացումից ցուցահանդէսի նպատակն է նպաստել նոր գործնական կապերի հաստատմանը: Նրա խօսքերով, կենտրոնի կողմից տարեկան անցկացւում են 10-12 մասնագիտացուած ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են մեր երկրի տնտեսութեան դինամիկ զարգացումը: Ա.Ստեփանեանը յայտնեց, որ յաջորդ տարի լրանում է «LOGOS EXPO»-ի հիմնադրման 10-ամեակը, ինչի կապակցութեամբ նախատեսւում է ընդլայնել ցուցահանդեսների ցանկը: «EXPO BEAUTY 2008»-ը կգործի մինչեւ դեկտեմբերի 12-ը:
  -   Տնտեսութիւն