«Սինոփսիս»-ը հաջողութեամբ է աւարտել 2008-ի ֆինանսական տարին<br />


«Սինոփսիս»-ը հաջողութեամբ է աւարտել 2008-ի ֆինանսական տարին

  • 05-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան համար ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան մշակման ոլորտի համաշխարհային առաջատար «Սինոփսիս ընկերութիւնը», որի խոշորագոյն մասնաճյուղերից մէկը` «Սինոփսիս Արմէնիա»-ն, գտնւում է Հայաստանում, յայտարարել է, որ 2008-ի ֆինանսական տարուայ չորրորդ եռամսյակում (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսւում է հոկտեմբերի 1-ին եւ աւարտւում սեպտեմբերի 30-ին) ունեցել է 352,8 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, ինչը 11,9%-ով աւելին է 2007թ.-ի ֆինանսական տարուայ չորրորդ եռամսյակի 315,2 մլն դոլարի համեմատ: Ամբողջ 2008-ի ֆինանսական տարուայ եկամուտը կազմել է 1 մլրդ 337 մլրդ դոլար, ինչը 10,3%-ով աւելին է 2007-ի ֆինանսական տարուայ 1 մլրդ 212 մլն դոլար եկամտից: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց «Սինոփսիս Արմէնիա»-ի հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Գայեանէ Մարկոսեանը, «Սինոփսիսի» նախագահ եւ գլխաւոր գործադիր տնօրէն Աարտ դե Ջիզը յայտարարել է, որ «Սինոփսիսը» չորրորդ եռամսյակի եւ 2008-ի ֆինանսական տարուայ համար ցոյց է տուել լաւ ֆինանսական եւ գործառնական արդիւնքներ` ի հեճուկս տնտեսական միջավայրի նշանակալի փոփոխութիւնների»: Նա ասել է նաեւ, որ «մինչ համաշխարհային տնտեսական վիճակն անկանխատեսելի է եւ գործարարներին ու սպառողներին մղում է աւելի պահպանողական գործունէութեան, «Սինոփսիսը» 2009թ. է մտնում կայուն ֆինանսական, տեխնիկական եւ գործնական հիմքով»: ԱՄՆ-ի Համընդհանուր ընդունուած հաշուապահական հաշուառման սկզբունքներին (US GAAP) համաձայն հաշուարկուած «Սինոփսիսի» 2008.-ի ֆինանսական տարուայ չորրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 46,4 մլն դոլար` 2007.-ի ֆինանսական տարուայ չորրորդ եռամսյակի 41 մլն դոլարի դիմաց: Իսկ ամբողջ 2008-ի ֆինանսական տարուայ մաքուր եկամուտը կազմել է 190 մլն դոլար` 2007-ի ֆինանսական տարուայ 130,5 մլն դոլարի դիմաց: Ոչ «GAAP» տուեալներով, 2008-ի ֆինանսական տարուայ չորրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 62,7 մլն դոլար` 2007-ի ֆինանսական տարուայ նոյն եռամսյակի 60 մլն դոլարի դիմաց: 2008-ի ֆինանսական տարուայ մաքուր եկամուտը կազմել է 252,9 մլն դոլար` 2007-ի ֆինանսական տարուայ 24,9 մլն դոլարի դիմաց:
  -   Տնտեսութիւն