Ըստ ԱԺ պատգամաւորների, հարկային օրէնսդրութեան<br /> փոփոխութիւնները կարող են վտանգել Հայաստանի տնտեսութիւնը<br />


Ըստ ԱԺ պատգամաւորների, հարկային օրէնսդրութեան
փոփոխութիւնները կարող են վտանգել Հայաստանի տնտեսութիւնը

  • 05-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի պետբիւջէի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարութեան կողմից Ազգային Ժողովին ներկայացուած հարկային օրէնսդրութեան փոփոխութիւնները միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում կարող են վտանգաւոր լինել Հայաստանի տնեսության համար: Դեկտեմբերի 5-ի ԱԺ Տնտեսական հարցերով մշտական յանձնաժողովի նիստում նման մտահոգութիվւն յայտնեցին մի շարք պատգամաւորներ: Մասնաւորապէս, ըստ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանի, ծանր հարկային բեռը կարող է նուազեցնել ձեռնարկութիւնների շրջանառու միջոցները եւ խոչընդոտել դրանց գործունէութեան ընդլայնմանը: Կառավարութեան ներկայացրած փաթեթում ներառուած են 11 օրինագծեր, որոնց թւում են աւելացուած արժէքի հարկի, շահութահարկի, հաստատագրուած վճարի, արտոնավճարների հետ կապուած նախագծեր: Ինչպէս նշեց Պետեկամուտների կոմիտէի նախագահի տեղեկալ Ահարոն Չիլինգարեանը, դրանցում առաջարկուող փոփոխութիւնները ուղղուած են ներդրումների եւ տեղական արտադրութեան խրախուսմանը: Մասնաւորապէս, առաջարկւում է միասնական հարկային ռեժիմի ընտրութեան հնարաւորութիւն տալ տարեկան 58,2 մլն դրամից աւելի պակաս շրջանառություն ունեցող այն ձեռնարկութիւններին, որոնց գործունէութեան մի մասը հարկվում է հաստատագրուած վճարների միջոցով: Նման ձեռնարկութիւնների թուին են պատկանում, մասնաւորապէս, հիւրանոցային տնտեսությունները եւ վարսավիրանոցները: Ըստ Ա.Չիլինգարեանի, այս փոփոխությունն արւում է հենց ձեռներեցների ցանկությամբ, վերջիններիս երկարատեւ ստուգումներից եւ աւելորդ թղթաբանությունից ազատելու նպատակով: Պատգամաւորների կարծիքով, հաստատագրուած վճարների դրոյքաչափերի աւելացումը ռիսկային է: Մասնաւորապէս, խօսքը գնում է որակաւորում չունեցող հիւրանոցների համար հաստատագրուած վճարի մաին, որը նախատեսւում է սահմանել ամսական 3 հազար դրամ մէկ քառակուսի մետրի դիմաց, ինչը, ըստ պատգամաւորների, չափազանց մեծ գումար է: Խորհրդարանականները դժգոհութիւն յայտնեցին նաեւ գիւղատնտեսութեան բնագաւառում ԱԱՀ-ի ներդրման մեխանիզմի առնչութեամբ: Ըստ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Լարիսա Ալավերդեանի, ֆերմերային տնտեսութիւններ ստեղծելու առաջարկը յիշեցնում է խորհրդային տարիների կոլեկտիվիզացիան, որը, ըստ այն ժամանակուայ օրէնքի, եւս պէտք է որ կամաւոր լիներ:
  -   Տնտեսութիւն