Հայաստանի պատուիրակութիւնը Բաքւում մասնակցել է TRACECA-Ի<br /> կոնֆերանսին<br />


Հայաստանի պատուիրակութիւնը Բաքւում մասնակցել է TRACECA-Ի
կոնֆերանսին

  • 05-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին Բաքւում տեղի է ունեցել TRACECA Եւրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ծրագրի անդամ երկրների տրանսպորտի նախարարների յոբելեանական կոնֆերանսը: Ինչպէս դեկտեմբերի 5-ի ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, Հայաստանի պատուիրակութիւնը գլխաւորել է նախարարութեան արտաքին կապերի վարչութեան պետ, TRACECA-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ազգային քարտուղար Գագիկ Գրիգորեանը: Նախարարը տեղեկացրեց, որ կոնֆերանսի օրակարգի հիմնական հարցերը երկուսն են եղել` TRACECA ծրագրի դերը տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերի դէպի հարեւան երկրներ ընդլայնման, մասնաւորապէս, TRACECA միջանցքներից մէկի` Հարավարեւելյան առանցքի զարգացման, գործում եւ այս ուղղութեամբ նախաձեռնւող գործողութիւնների ծրագիրը: Գ.Սարգսեանը նշեց, որ կոնֆերանսի մասնակիցները ողջունել են Եւրոպական յանձնաժողովի այդ նախաձեռնութիւնը, համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ծրագրի գործունէութեան բարեփոխումների վերաբերեալ առաջարկութիւնները եւ որոշումների փաթեթը կներկայացնի 2009թ.-ին Բիշքէկում կայանալիք TRACECA-ի միջկառավարական յանձնաժողովի հերթական տարեկան համաժողովի հաստատմանը:
  -   Տնտեսութիւն