Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ծառայութիւնների սակագները<br /> 1,5%-ով աճել են<br />


Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ծառայութիւնների սակագները
1,5%-ով աճել են

  • 01-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրուել է ծառայութիւնների սակագների 1,5% աճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, բուժսպասարկման ծառայութիւնների սակագներն աճել են 4,9%-ով, կենցաղային եւ հանրային սննդի ծառայութիւնների սակագները, համապատասխանաբար, 1,2%-ով եւ 0,4%-ով: Տրանսպորտի եւ մշակոյթի ոլորտում գրանցուել է ծառայութիւնների սակագների 2,4-0,5% նուազում: Բնակարանային, կոմունալ, կապի, կրթութեան համակարգի, հանգստի կազմակերպման, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն