2007թ.-ի յունուար-հոկտեմբերի համեմատ Հայաստանում
արդիւնաբերական արտադրութեան ծաւալը 4%-ով աճել է
01-12-2008 19:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի
յունուար-հոկտեմբերին Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 639
մլրդ 445,2 մլն դրամի կամ մօտ 2 մլրդ 91 մլն ԱՄՆ դոլարի
արդիւնաբերական արտադրանք, իրացուել է 633 մլրդ 103,2 մլն դրամի
արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 65 մլրդ 21,5 մլն դրամի, այլ
երկրներում` 140 մլրդ 624,4 մլն դրամի արտադրանք:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի
յունուար-հոկտեմբերի նկատմամբ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսը
կազմել է 104%, իսկ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսն առանց
էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրութեան եւ բաշխման` 2,5%: