Հրանուշ Յակոբեանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել<br /> Յակոբ Գազազյանին իր աշխատութիւնը գիտական շրջանակներում<br /> ներկայացնելու գործում<br />


Հրանուշ Յակոբեանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել
Յակոբ Գազազյանին իր աշխատութիւնը գիտական շրջանակներում
ներկայացնելու գործում

  • 16-06-2010 20:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յունիսի 16-ին ընդունել է Լոս Անջելէսի միացեալ դպրոցական համակարգի (Los Angeles Unified School District) աւագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, գիտնական Յակոբ Գազազյանին: Վերջինս հրատարակել է «Օգտակարություն ժամանակի եւ տնտեսական նպատակի ընդհանուր տեսություն» աշխատութիւնը, որում փորձում է բաւարար պատկերացում տալ սոցիալ-տնտեսագիտութեան հիմնահարցերի մասին: Հ.Գազազեանը նպատակ ունի գիտական լուրջ կապեր հաստատել Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի հետ: Հ.Յակոբեանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել համապատասխան գիտական շրջանակներում նշեալ աշխատութիւնը եւ նոր գաղափարները ներկայացնելու գործում: Նախարարը ներկայացրել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն ու ծրագրերը` մասնաւորապէս անդրադառնալով «Մեր մեծերը», «Արի տուն» եւ այլ ծրագրերին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հ.Յակոբեանը տեղեկացրել է նաեւ նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի մասին, որից կարելի է տեղեկանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփիւռքի հայկական համայնքներում կատարւող իրադարձութիւններին:
  -   Հասարակութիւն