Շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի<br /> շարունակել 10-րդ եւ 11-րդ դասարաններում<br />


Շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի
շարունակել 10-րդ եւ 11-րդ դասարաններում

  • 11-06-2010 20:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութիւնների 10-11-րդ դասարաններում սովորողների շարժի (ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն) մշտադիտարկման նախնական տուեալների համաձայն շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ եւ 11-րդ դասարաններում: Ուսումնասիրությունների ընթացքում բացայայտուել են կրթութեան բնագաւառը կարգաւորող ՀՀ օրէնսդրութեան խախտումներ, որոնց հետեւանքները վերացնելու նպատակով, օրէնքով սահմանուած կարգով, տրուել են կատարման համար պարտադիր յանձնարարականներ, իսկ կոպիտ խախտումների վերաբերեալ նիւթերը սահմանուած կարգով ուղարկուել են ՀՀ Գլխաւոր դատախազութիւն: Ուսումնասիրությունների ներկայ փուլում բացայայտուել է նաեւ, որ «ՀՀ կառավարութեան աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացyող միասնական քննություններին մասնակցելու յայտ են ներկայացրել ՀՀ կրթութեան բնագաւառը կարգաւորող օրէնսդրութեան խախտումով հայտագրված 39 դիմորդ, որոնց արգելուել է մասնակցել քննություններին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, ներկայումս ուսումնասիրւում է նաեւ էքստեռն աւարտական կարգով քննությունների ընթացքը: Ուսումնասիրությունները կշարունակուեն նաեւ յուլիս ամսուայ ընթացքում:
  -   Հասարակութիւն