Հաստատուել է պետութեան կողմից երաշխավորված բժշկական<br /> օգնութեան փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական<br /> կիրառման կարգը<br />


Հաստատուել է պետութեան կողմից երաշխավորված բժշկական
օգնութեան փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական
կիրառման կարգը

  • 10-06-2010 16:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 10-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը փոփոխութիւն է կատարել իր նախկին որոշումներից մէկում եւ հաստատել պետութեան կողմից երաշխավորված բժշկական օգնութեան եւ սպասարկման շրջանակներում մատուցւող ծառայութիւնների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, համավճարը պետութեան երաշխավորած բուժօգնութեան շրջանակում հիւանդի բուժման համար սահմանուած գնի եւ բուժհաստատութեան կողմից նոյն ծառայութեան համար հաշուարկուած իրական ծախսի տարբերութիւնն է, որը վճարում է հիւանդը: Համավճարի ներդրմամբ նաեւ կբարելաւուի բուժհաստատութեան ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանայ բժշկական ծառայութիւնների որակը եւ օրինական դաշտ կբերուի ոչ պաշտօնական վճարումների ծաւալը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը կարեւորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսւում ամբողջ ոլորտում: Նա ողջունել է նորամուծութեան արմատաւորմանը մասնակցելու եւ դրա յաջողութեանը նպաստելու Երեւանի քաղաքապետարանի մտադրութիւնը:
  -   Հասարակութիւն