Հայաստանեան մի խումբ ընկերութիւնների թմրամիջոցների եւ<br /> հոգեմէտ նիւթերի պահպանման երեք տարուայ արտօնագիր է տրուել<br />


Հայաստանեան մի խումբ ընկերութիւնների թմրամիջոցների եւ
հոգեմէտ նիւթերի պահպանման երեք տարուայ արտօնագիր է տրուել

  • 10-06-2010 16:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 10-ի նիստում ընդունած որոշումներով Հայաստանի կառավարութիւնը երեք տարի գործողութեան ժամկէտով թմրամիջոցների եւ հոգեմէտ նիւթերի պահպանման արտօնագիր է տուել «Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, «Վաղարշապատի հիւանդանոց» եւ «Աբովեանի ծննդատուն» ՊՓԲԸ-ներին, «Ճառագայթային բժշկութեան եւ այրուածքների կենտրոն», «Հրազդանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն» եւ «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
  -   Հասարակութիւն