ԱԺ պատգամաւոր Ռուզան Առաքելեանը կոչ է անում պետական<br /> մակարդակով նշել Տիգրան Մեծ հայոց թագավորի 2150-ամեայ յոբելեանը<br />


ԱԺ պատգամաւոր Ռուզան Առաքելեանը կոչ է անում պետական
մակարդակով նշել Տիգրան Մեծ հայոց թագավորի 2150-ամեայ յոբելեանը

  • 08-06-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի լրանում են հայոց մի շարք մեծերի` Հայոց պատմահայր Մովսէս Խորենացու 1600, միջնադարեան մանրանկարիչ եւ ճարտարապետ Մոմիկի 750, գրող Ռուբէն Սեւակի 125, Տիգրան Մեծ հայոց թագավորի 2150-ամեայ յոբելեանները: Յայտնելով այս մասին յունիսի 8-ի Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին, «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Ռուզան Առաքելեանը կոչ արեց մասնաւորպէս Ծովից ծով Հայաստանը խորհրդանշող Արքայից արքայ տիտղոսը վայելող Տիգրան Մեծի յոբելեանը նշել պետական մակարդակով:
  -   Հասարակութիւն