ՍԾՏՀ ԽՎ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնութիւնները<br /> անյաջողութեան են մատնուել, արձանագրում է Հայաստանի պատուիրակ Գագիկ<br /> Մինասեանը<br />


ՍԾՏՀ ԽՎ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնութիւնները
անյաջողութեան են մատնուել, արձանագրում է Հայաստանի պատուիրակ Գագիկ
Մինասեանը

  • 08-06-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունիսի 1-3-ը Բելգրադում տեղի է ունեցել Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի 35-րդ գլխաւոր վեհաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը: Ինչպէս յունիսի 8-ի ԱԺ պատգամաւորների յայտարարութիւնների ժամին յայտնեց ԱԺ Ֆինանսա-վարկային եւ բիւջէտային հարցերւի մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը, վեհաժողովում քննարկումներ են տեղի ունեցել միջազգային իրաւունքի նորմերի եւ խորհրդարանական դիւանագիտութեան խնդիրների վերաբերեալ: Գ.Մինասեանն իր ելոյթում անդրադարձել է ղարաբաղեան խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած 3 հիմնարար սկզբունքներին, նշելով, որ ադրբեջանական կողմը չի հետեւում այդ սկզբունքներին ու պարբերաբար ռազմատենչ յայտարարութիւններ է կատարում, դրանով իսկ անբարենպաստ պայմաններ ստեղծում խնդրի կարգաւորման համարղ Ողջ բանակցային գործընթացը ընթանում է մէկ այլ սկզբունքի` ուժի կիրառման սպառնալիքի բացառման ոտնահարմամբ: Հայաստանի պատուիրակութիւնը դէմ է արտայայտուել Թուրքալեզու պետութիւնների խորհրդարանական վեհաժողովին ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցինղ Յիշեալ կազմակերպութեան ղեկավարը ադրբեջանական իշխող կուսակցութեանն «Ենի Ադրբեջան» կուսակցութեան երիտասարդական թեւի ղեկավարն է, այսինքնն կառոյցի ուղղուածութիւնը ակնյայտ էղ Ի վերջոյ կազմակերպութեանը չի յաջողուել դիտորդի կարգավիճակ ստանալ ՍԾՏՀ ԽՎ-ում: Հայաստանը նաեւ լրացում է ներկայացրել Իսրայելի կողմից Պաղեստինի շրջափակման վերաբերեալ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակաների կողմից ներկայացուած որոշման նախագծին, որով առաջարկւում էր ամրագրել, որ «դատապարտելի է ցանկացած ժողովրդի իրականացուած շրջափակումը իր ցանկացած դրսեւորմամբ, որը անպխոմւսափելիորեն բերում է բացասական հետեւանքի»: Թուրք-ադրբեջանական պատուիրակները, ինչպէս նշեց Գ.Մինասեանը, չէին կարող համաձայնել այդ լրացման հետ, որովհետեւ հակառակ դէպքում կստորագրեին սեփական դատավճիռըն իրենք երկար ժամանակ շրջափակման մէջ են պահում Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Հայաստանի ներկայացրած լրացման առաջարկը ի վերջոյ չանցավն թուրքերն ու ադրբեջանցիները դէմ քուէարկեցին, սակայն բանավէճի արդիւնքում չանցավ նաեււ թուրք-ադրբեջանական առաջարկըղ «Շրջափակումը չի կարող դատապարտել մի պետութիւն, որն ինքն է այդ գործողութիւնը իրականացնում»,- եզրափակեց Գ.Մինասեանը:
  -   Քաղաքական