Ոչ արեւելք ոչ արեւմուտք<br />


Ոչ արեւելք ոչ արեւմուտք

  • 04-06-2010 13:30:00   | Հայաստան  |  Յօդուածներ
«Հիւանդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել` իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութիւնը յուսալ արտաքին ուժերից»: գարեգին Նժդեհ լիբերալիզմի գաղափարախօսութիւնը քաղաքացիական հասարակարգր դիտում է որպէս կարեւորագոյն նախանշան դեմոկրատիայի գոյութեան, ինչպէս պարտադիր պայման հասարակութեան դեմոկրատացման եւ աւելին, անգամ որպէս ֆենոմեն միայն արեւմտեան քաղաքակրթութեան, արեւմտեան պատմամշակութային տիպի, որը տարբեր-վում է արեւմտեան քաղաքական տրադիցիաներով` արեւելքից: «(Քաղաքացիական հասարակարգ)–ը հանդիսանում է որպէս միջանկեալ ինստիտուտ ընտանիքների եւ քաղաքական ինստիտուտների միջեւ, պետութեան շրջանակների մէջ: Հեգել. 1837թ.»: Այնուամենայնիւ Վենեցիականներր ինչպէս լիբերալիզմի կազմակերպիչներ, տարածելով գիտնական` Ադամ Մմիթի լիբերալիզմի գաղափարները, կայացրեցին օլիգարխիական ռեժիմը Անգլիայում: «Վենեցիական կոնսպիրոլոգիական տարբերակով օլիգարխիան 16-րդ դարի վերջ` դա ֆինանսական օլիգարխիաներ ըստ սխեմայի Կ'արֆագեն - Վենեցիայ–Հոաանդիա-անգլիայ»: Սակայն արեւմտեան աշխարհում արդէն իսկ սկսուած կրիզիսը պարզորոշ ցոյց տուեց, որ «Ֆորմալ» վիճակը դեմոկրատիայի` միայն առկայ «ինստիտուցիոնալ» դեմոկրատացման յետագայ գործընթացն իրականացնող ուժը, ընդհանուր առմամբ անբաւարար է: ռադիկալ լիբերալիզմը, իր ունիւերսալիզմով, «Սոցիալական ստանդարտիզացիայ»–ով եւ յատկապէս պատմութեան մէջ նախադէպը չունեցած մարդու օտարացմամբ հասարակութիւնից, ստեղծեց աշխարհահայեացքային եւ յստակ քաղաքական փակուղի ինքն իր առջեւ, ինչպէս նաեւ գաղափարական եւ հասարակական առումներով: Ռադիկալ լիբերալիզմը այլեւս վերածուել է մի կողմից տիպիկ գիտական խնդրի, որն ունի վերաիմաստաւորման կարիք նրա պերսպեկտիւների, իսկ միւս կողմից էլ խորհրդի լուրջ պահանջ` ինչպէս դուրս գալ փակուղուց: Իսկ փակուղին ներկայ վիճակում չի սահմանափակւում միայն փիլիսոփայաքաղաքական շրջանակներով: ռադիկալ լիբերալիզմը կամ լիբերալ տոտալիտարիզմը ոչնչացնելով աւելի քան կոնսերվատիւ եւ կամ հանրապետական-քաղաքական արժէքները, որը վերաբերւում է ընտանեկան տրադիցիաներին, եկող սերնդի դաստիարակութեանն ու ընդհանրապէս կրթական համակարգին, քաղաքացու հետաքրքրասիրութեանն ու նրա ակտիւ մասնակցութեանը հասարակական գործընթացներին եւ խնդիրներին, սովորոյթների ու բարքերի գիտակցմանը, աշխատանքի ու գործի հանդէպ յարաբերութեանը ինչպէս արժանապատիւ մարդու եւ Ասպետական-հայրենասիրական զգացումներին, այլեւս վերածել է լիբերալ համակարգը անիրատեսական եւ ապակայուն համակարգի: կոսմոպոլիտիզմի գաղափարը ունակ է ստեղծելու պետութիւն եւ բաւականաչափ հզօր պետութիւն: Կոսմոպոլիտիզմի գաղափարը ստեղծեց Բիւզանդական իմպերիան, Աւստրոհունգարական իմպերիան, Օսմանական իմպերիան, Ամն-ը, Բրազիլիան, Խորհրդային Միութիւնը, Հնդկաստանը եւ մի շարք փոքր պետութիւններ` ինչպիսիք են Վենեցիան եւ այլն: Մինչդեռ կոսմոպոլիտ եւ յատկապէս ունիւերսալ պետութիւններում առկայ ազգերը կամ ռասսաներն ու էթնոսները վերածւում են տուեալ պետութեան գաղափարների պատանդի, այդ պետութեան ֆունկցիայի պատանդի: Այդպէս եղաւ Յոյների եւ Աւստրիացիների, Ռուսների ու Անգլոսակսերի հետ: Ունիւերսալիզմի գաղափարը այսօր առկայ է Իսրաելի, Ադրբեջանի, Ղազախստանի, հարաւային Աֆրիկայի եւ մի շարք լիբերո-ամերիկեան պետութիւններում: Ներկայ պարագային չկայ ոչինչ այդտեղ տրադիցիաներից, չկայ ոչինչ ազգային միսսիայից: Մինչդեռ արտաքնապէս ամէն ինչ երեւում է հէնց այդպէս: այն պետութեան մէջ, որտեղ ազգը ի վիճակի չէ ղեկավարել սեփական պետութիւնը եւ հարց է առաջանում նրա ամբողջականութեան պահպանման, այդ պահից էլ ի յայտ է գալիս ունիւերսալիզմի գաղափարր: Եւ միայն բարձր - հոգեւոր ազգին եւ առաջնակարգ մշակութային ազգին` «Ֆրանսիացիներին եւ Գերմանացիներին» յաջողուեց պահպանել իրենց պետութեան ազգային ունիտարիզմը, օգտագործելով ունիւերսալիզմը միայն, որպէս ազգերի ասիմիլեացիայի համար: հայաստանի Հանրապետութիւնը այլեւս կանգնած է երկրնտրանքի առջեւ, կամ ընդունել արեւմտեան արժեհամակարգը, որը եւրոպական պատմութեան մէջ մարմնաւորում է վերափոխումների, ազատական արժէքների համակարգով եւ տնտեսական, քաղաքական, գաղափարական մոդեռնիզմով: Եւ կամ ամբողջութեամբ ինտէգրուել արեւելեան բեւեռին, որը վարում է քաղաքականութիւն ընդդէմ ազատական գաղափարախօսութեան եւ պատմականօրէն հակուած է պահպանողականութեան ու պատմական յաջորդականութեան: սակայն մեր ազգի ճակատագիրը` մեր կենսակերպի, մշակոյթի, ապրելաձեւի ու պատմական փորձառութեան ընդհանուր մէկ հանրագումարի ու ապագայի առաքելութիւնն է, որը դարերի խորքից բիւրեղացած է մեր ոգու սկահակի մէջ: Մեզ` Հայերիս համար այդ սկահակը Հոգեւոր Հայաստանն է Հայկական բարձրաւանդակի արեւապսակ շողապատկերներով, ազգային մշակոյթի անկրկնելի գանձարանով, Աստուածաորդի Հերոսներով ու ազգային արժեհամակարգով: Այն մեզ հետ է որպէս մշտապէս ինքնանորոգուող ու յաւէրժ ապրող Կենաց Ծրագիր: հայոց Կնէաց Ծրագիրը հազարամեայ դարերի ընթացքում արմատացել է հոգեւոր Հայստանում, շունչ է առել մեր հաւատի, մեր ոգեղէն ուժի, մեր արարչաստեղծ որդիների միաձոյլ ճառագայթներով: Այն իր ծիլերն է տուել համայն մարդկութեան` ազգերի ու ժողովուրդների զարգացման ու էւոլուցիայի ընթացքի մէջ կրթելով ու հիմնական աղբիւրը լինելով կեանքի գիտութեան: մինչդեռ ներկայ ժամանակակից համաշխարհային քաղաքակրթութեան բոլոր տարրերի քայքայումն ու ոչնչացումը իւրովի պարտադրանքն են մեր ճակատագրի նորից դառնալու բարեկեցութեան քնի մէջ մրփած հարուստ ազգերի համար մի նոր Նոյեան տապանի, մի նոր ուղղեցոյցի: Մեզ է տրուած առաջինը բացելու նոր ճանապարհը, համեան մարդկութեան նոր որոկի ստեղծման ու նոր աշխարհայեացքի որդեգրումը: հայ Ազգային տրադիցիոնալիզմի ու որպէս այդպիսին արմատականացուած արիածին Հայստանը միայեան կարող է ազդեցիկ եւ խթանիչ ուժը դառնալ, աշխարհի բոլոր մայրցամաքներում բնակուող ժողովրդների նոր վորոկական զարգացման համար: Հայկական կոնսերվատիւ յեղափոխութիւնը, արիական ոգեղէն կապն ու Հայ արարչական ոգեղէն ուժը, յատկապէս եւրասիական տարածաշրջանի շուրջ 200 երկրներում բնակութիւն հաստատած արիական ծագում ունեցող ազգերի եւ ժողովուրդների նոր աշխարհայեացքի ձեւաւորման համար կարող է լինել միակ ակունքն ու խթանիչը: Այն մայր աղբիւրն է համայն մարդկութեան նորացուած վերածննդի, մի նոր արարչագեղ դարաշրջանի, նոր աշխարհայեացքների եւ պատմական օրինաչափութեանց սկզբունքով էլ այն պէտք է սկիզբ առնել իր արարչաստեղծ բնօրրանից ու նրա բնիիկ արարիչներից: աշխարհայցքը միայն տեսութիւն չէ, այն կենսական զգացում է, արարչաստեղծ ցեղ, բնութեան ֆենոմեն: Ազգը որպէս պատմական, սոցիալական սուբեկտ արտայայտութիւն է ցեղի` որպէս նախապատմական աստուածային ֆենոմենի: Ազգը կարող է եւ պիտի ունենայ միայն մէկ ազգային գաղափարախօսութիւն, այնպէս ինչպէս, որ նա ունի մէկ ոգի: Ազգային գաղախարախօսութիւնը ցեղային ոգու ի վերուստ տրուած աշխարհընկալումի իմաստաւորումն է: Ազգային գաղախարախօսութիւնը չի ստեղծւում, այլ ընդունւում է, ճանաչւում է միայն ազգի ինքնաճանաչման գերագոյն ակտում: ժամանակակից Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս ազգային պետականութիւն եւ որպէս ազգ, այլեւս պարտաւոր է հանդէս գալ համաշխարհային հանրութիւնում, միաժամանակ պահպանելով ազգային-ազատագրկան պայքարի ուղղուածութիւնն ու ազգային պահպանողական հետաքրքրասիրութիւնները, հիմնուելով միայն կոնսերվատիւ յեղափոխութեան, ազգային ֆունդամենտալիզմի եւ նրա շրջանակներում առկայ աշխարհայեացքների վրայ: մենք` Հայերս արարչաստեղծ ազգ ենք եւ արիական բնարմատն ու ակունքը: Մենք մեր մէջ ազգային գաղափարախօսութեան համակարգին զուգընթաց ժառանգաբար ներառում ենք նաեւ արիական` մեր արիւնակից ազգերի հետ համատեղ ապրելու եւ գործելու ի վերուստ տրուած կարեւորագոյն հանգամանքը: Այն մերժում է կրօնական ուղղուածութիւնների եւ սոցիալական վիճակների հանգամանքները, հիմնուելով միայեան իրար կապող մեր նոյնաբան ծագման, մէկ արմատից ստեղծուած լինելու իրողութեանն ու գերնպատակին ձգտելու հաւաքական կամքի դրսեւորման հանգամանքին: Հայաստանի ինքնանորոգուած վերածնունդը մեր տարածաշրջանում առկայ Ռուսների, Իրանացիների, Քրդերի, Յոյների, Տաջիկների եւ միւս արիական ազգերի համար մի նոր իրողութիւններ կը ստեղծի կոնսօլիդարացման, համամիասնականութեան, ոգեղէն արժէքների ու էթնոարժեհամակրգում: մեր ազատամարտը միայն գոյութեան ու պահպանման, Հայստանի վերամիաւորման համար մղուած պայքար չէ, այն հանդիսանում է այն գլխաւոր օղակը, որը մեզ` Հայ ժողովրդիս կապել է դարերի խորքից եկող ցեղային ոգու արժէքներին: Այն զոհաբերութիւնները, որոնք կատարուեցին գիտակցաբար, ուղղուած էին միայեան յանուն մեր տեսակն ազատ ու արժանապատուօրէն ապրելու ու յաւէրժօրէն պահպանելու համար ի վերուստ տրուած Հայ ոգու խորհուրդը: Մեր տեսակը երբեւից է չի խորթանայ մեր ազգային ինքնութեանը, մեր տեսակին, մեր որոկի բոլոր բարեմասնութիւններին, ցեղային բարոյականութեօնն ու ժառանգորդի մեր տիրական իրաւունքին: նրանք, ովքեր լաւ են հասկանում, որ միայն ցեղի ոգու կրողներին է տրուած առաջինը բացելու նոր ճանապարհը, նրանք էլ ընդունելու են կոնսերվատիւ յեղափոխութիւնն իր նոր ազատագրական պայքարի դրսեւորումներով ու Հայ ժողովրդի նոր վորակական փոփոխութեան, աշխարհայեացքի որդեգրման մենաշնորհի իրաւունքը: Եւ ուր էլ, որ լինեն նրանք, ինչ էլ որ լինեն նրանք վստահ եմ, որ միշտ էլ ցեղային այս տեսակով կրող են Հայ արարչագեղ ոգու, անպարտելի Հայոց ուժի եւ մահուան ոգու խորհրդի: սայ է գաղափարական Հայ արարչի կամովին զոհասեղանին բարձրանալու ինքնազոհողութեան նպատակը ամբողջական ու յարատեւ ազատամարտի ընթացքում: սա՛յ է մեր պայքարի խորհուրդը: սա՛յ է մեր ազգի միակ տրադիցիոնալ բարձրագոյն ձգտումն ու ի վերուստ տրուած սրբագոյն առաքելութիւնը: արմենակ Մնջոյեան
  -   Յօդուածներ