ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում գործադրել բոլոր<br /> հնարաւոր ջանքերը երեխաների բարեկեցութեան, երջանկության եւ<br /> առժանապատիվ կեանքի ապահովման համար<br />


ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում գործադրել բոլոր
հնարաւոր ջանքերը երեխաների բարեկեցութեան, երջանկության եւ
առժանապատիվ կեանքի ապահովման համար

  • 31-05-2010 20:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների պաշտպանութեան օրուայ կապակցութեամբ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը եւս մէկ անգամ կոչ է անում իրաւասու պետական մարմիններին եւ ողջ հանրութեանը գործադրել բոլոր հնարաւոր ջանքերը երեխաների բարեկեցութեան, երջանկության եւ առժանապատիվ կեանքի ապահովման համար: Այս մասին յայտնում է ՀՀ ՄԻՊ-ի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը: Նշւում է, որ երեխաների իրաւունքների պաշտպանութեանը նուիրուած ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկոյցում, ինչպէս նաեւ տարեկան զեկույցներում ներկայացւում են ՀՀ-ում երեխաների իրաւունքների պաշտպանութեան հիմնական խնդիրները, ինչպէս նաեւ առաջարկւում են դրանց լուծման եղանակները: Շարունակական բնոյթ են կրում Պաշտպանի եւ նրա աշխատակազմի աշխատակիցների այցելութիւնները մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ եւ երեխաների խնամքի այլ հաստատութիւններ: Տեղեկանք. 1925 թուականին Շվեյցարիայում տեղի ունեցաւ Երեխաների բարեկեցութեան համաշխարհային կոնֆերանսը, որով յունիսի 1-ը ազդարարուեց որպէս երեխաների պաշտպանութեան միջազգային օր: Երեխաների իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող բազմաթիւ միջազգային փաստաթղթեր են ստորագրուել, որոնց թւում են 1959թ.-ի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի կողմից ընդունուած Երեխայի իրաւունքների հռչակագիրը եւ 1989թ.-ի Երեխաների իրաւունքների մասին կոնվենցիան, որով ըստ էութեան երեխաները համարվեցին խոցելի յատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրաւունքների մասին կոնվենցիան վաւերացրել է 1992թ.-ին, որից յետոյ ընդունուեց 1996թ.-ի «Երեխայի իրաւունքների մասին» ՀՀ օրէնքը:
  -   Մարդու իրաւունքներ