Մարսելում տեղի է ունեցել Եւրոպայի Դպրեվանքցիների տարեկան<br /> համագումարը<br />


Մարսելում տեղի է ունեցել Եւրոպայի Դպրեվանքցիների տարեկան
համագումարը

  • 26-05-2010 20:30:00   |   |  Հասարակութիւն
ՄԱՐՍԵԼ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 22-24-ը Մարսելի Սուրբ Թարգմանչաց Մայր եկեղեցու մշակոյթի կենտրոնում տեղի է ունեցել Եւրոպայի Դպրեվանքցիների տարեկան համագումարը,- հաղորդում է «Մարմարան»: Ժողովին մասնակցել են շուրջ 90 շրջանաւարտներ Ամերիկայից, Կանադայից, Գերմանայից, Անգլիայից, Աֆրիկայից, Շուեցարիայից, Բելգիայից, Աուստրիայից, Պոլսից եւ Փարիզից: Մայիսի 23-ին Մայր եկեղեցում մատուցուել է Սուրբ Պատարագ, Դպրեվանքի շրջանաւարտ, Գերմանիայի Հայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքջյանի գլխաւորութեամբ: Սուրբ Սեղանին սպասարկել են զանազան երկրներից ժամանած բազմաթիւ սարկավագներ` Թորոս Մկրտչեանը, Երուանդ Գյուլսաթարը, Մեսրոպ Տումանը, Իսահակ Տելիջեն: Պատարագի երգեցողությունը կատարել է Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախումբը Խաչիկ Ելմազեանը խմբավարությամբ:
  -   Հասարակութիւն