Վախճանուել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան վարդապետ հայր<br /> Վրթանէս Ուլուհոջյանը<br />


Վախճանուել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան վարդապետ հայր
Վրթանէս Ուլուհոջյանը

  • 26-05-2010 19:39:00   |   |  Հասարակութիւն
ՎԵՆԵՏԻԿ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 24-ին վախճանուել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան վարդապետ հայր Վրթանէս Ուլուհոջյանը,- տեղեկացնում է armeiacatholic.org կայքէջը: Հայր Վրթանեսը ծնուել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում 1939 թուականին: Ձեռնադրուել է կուսակրոն քահանա 1964-ին, Հռոմի «Գրիգորեան» համալսարանը աւարտելուց յետոյ: Աշխատել է Փարիզի Սամուել-Մուրադ, նաեւ Մուրադ-Ռաֆայելյան վարժարաններում, երկար տարիներ ծառայել է Սուրբ Ղազարի մենաստանում: Աշխատութիւններ է գրել Հայոց պատմութեան, Մեծ եղեռնի, հայ ծիսարանի եւ գրչութեան մասին: Նրա կարեւորագոյն աշխատանքը Հայաստանի եկեղեցիների շարականների ձայնագրութիւնն է` Սուրբ Ղազարի աւանդական երգեցողությամբ:
  -   Հասարակութիւն