ԲԱՔՈՒ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԼՂՀ Ազգային
ժողովի ընտրութիւնների ընթացքին հետեւելու նպատակով Լեռնային
Ղարաբաղ այցելած միջազգային դիտորդներն Ադրբեջանում կհամարուեն
պերսոնա նոն գրատա,- յայտարարել է Ադրբեջանի
արտգործնախարարությունը: «Լեռնային Ղարաբաղում անցկացուելիք
խորհրդարանական ընտրություններն անօրինական են, եւ բոլոր
միջազգային դիտորդները, ովքեր ցանկութիւն են յայտնել հետեւելու
ընտրութիւնների ընթացքին, կհայտարարուեն պերսոնա նոն գրատա:
Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ առանց ադրբեջանական
կողմի թույլտվության այդ տարածք այցելող ցանկացած անձ յայտարարւում
է պերսոնա նոն գրատա, եւ յետագայում նա չի կարողանայ այցելել
Ադրբեջան»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` յայտարարել է Ադրբեջանի
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը,- տեղեկացնում է
«Երկիրը»: