Վերլուծութիւններ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան փոփոխութիւնների շուրջ


Վերլուծութիւններ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան փոփոխութիւնների շուրջ

  • 19-05-2010 16:40:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Թուրքիայի արտաքին քաղաքականութեան փոփոխութիւնները 2008թ. օգոստոսին վրաց-ռուսական հնգօրեայ պատերազմից յետոյ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնում լուրջ տեղաշարժէր տեղի ունեցան: Հաշուի առնելով Թուրքիայի նախաձեռնութիւնները Մերձաւոր Արեւելքում եւ Կովկասում, հարեւանների հետ ,զրոյ խնդիրներէ ունենալու արտաքին քաղաքական առաջնայնութիւնը, Իսրայէլի հետ յարաբերութիւնների լարումը, կարելի է եզրակացնել, թէ Թուրքիան փոխում է արտաքին քաղաքական գիծը եւ շարժւում Արեւելք: Երբ 2003թ. Թուրքիայում իշխանութեան եկան իսլամիստները` ի դէմս Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան (AKP), Թուրքիան որդեգրեց ,զրոյ խնդիրներ հարեւանների հետէ բանաձեւը. արտաքին քաղաքական ուղղութիւն, որի կնքահայրը Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն է: Թերեւս 2002թ. ոչ ոք չէր պատկերացնում, թէ հարեւանների հետ ոչ մի խնդիր չունենալու իսլամիստների ցանկութիւնն այդքան հեռուն կը հասնի: Այդ քաղաքականութեան արդիւնքում Թուրքիան, ըստ էութեան, զգալիօրէն կարգաւորեց յարաբերութիւններն անմիջական հարեւանների` Յունաստանի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ: Ակտիւօրէն ներքաշուեց Մերձաւոր Արեւելքի հակամարտութիւններում միջնորդի դեր ստանձնելու նախաձեռնութիւնների մէջ: Անկարան ձեռք բերեց ողջ իսլամական աշխարհի վստահութիւնը` քննադատելով Իսրայէլին Գազայում կատարած գործողութիւնների համար: 2009թ. հոկտեմբերին Անկարան թոյլ չտուեց Իսրայէլին մասնակցել Թուրքիայում ՆԱՏՕ զինավարժութիւններին` ի նշան Գազայի ռմբակոծութիւնների դէմ բողոքի: Աւելին, Թուրքիան յայտարարեց, որ մօտ ապագայում համատեղ ռազմական զօրավարժութիւններ կ'անցկացնի Սիրիայի հետ: Այսօր Անկարան ոչ միայն կարգաւորում, այլեւ, ըստ էութեան, ռազմավարական յարաբերութիւններ է կառուցում Դամասկոսի հետ: Այս ամէնով հանդերձ, սակայն, Թուրքիան չի հրաժարւում Սիրիայի եւ Իսրայէլի միջեւ միջնորդի դերը շարունակելու ցանկութիւնից: Թուրքիան որակապես այլ մակարդակ տեղափոխեց յարաբերութիւններն Իրանի հետ: 2009թ. հոկտեմբերին` Թեհրան մեկնելուց առաջ, բրիտանական The Guardian թերթին տուած հարցազրոյցում, Էրդողանը պաշտպանեց Իրանի միջուկային ծրագիրը եւ Արեւմուտքին մեղադրեց Իրանի հանդէպ երկակի ստանդարտների քաղաքականութիւն կիրառելու մէջ: Այս ամէնից յետոյ բազմաթիւ վերլուծաբաններ սկսեցին խօսել ոչ միայն Թուրքիայի` արեւմտամէտ քաղաքական ուղեգիծը փոխելու, այլեւ Նատօ-ից հեռանալու հնարաւորութեան մասին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան ռազմավարական յարաբերութիւններ հաստատեց նաեւ Մոսկուայի հետ: Յստակօրէն կարող ենք նշել, որ Թուրքիան վերջին շրջանում արտաքին քաղաքական ակտիւութիւնը շրջել է դէպի հարեւան երկրները: Այս փոփոխութեան պատճառներից է երկրում աճող դժգոհութիւնը Ամն-ի եւ եւրոպական երկրների` Գազայի հատուածի եւ Իրանի հանդէպ քաղաքականութեան նկատմամբ: Բացի այդ, այս ամէնը պայմանաւորուած է նաեւ ,իսլամական վերածննդովէ, որն այժմ նկատւում է Թուրքիայում: Եթէ Թուրքիան շարունակի նոյն ուղով ընթանալ, այս ամէնը կարող է լուրջ ռազմավարական նշանակութիւն ունենալ տարածաշրջանի համար, քանի որ այս երկիրը կարող է հակակշիռ դառնալ Իրանին: Լարուածութիւնը թուրք-իսրայէլեան յարաբերութիւններում Իսրայէլ-թուրքիայ յարաբերութիւնները լուրջ փորձութիւնների առջեւ կանգնեցին Իսրայէլի կողմից պաղեստինեան տարածքները 2008թ. վերջին սկսուած եւ 22 օր տեւած ռմբահարումների հետեւանքով: Լարուածութիւնը սկսուեց այն բանից յետոյ, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմից Գազայի ռմբակոծութիւնը` այն որակելով ցեղասպանութիւն: Թուրք-իսրայէլեան յարաբերութիւնները խիստ լարուեցին 2009թ. յունուարի 30-ին Դաւոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի ,գազան` մոդել Միջին Արեւելքի համարէ խորհրդաժողովից յետոյ: Ուղիղ եթերում Էրդողանը մեղադրանքներ ուղղեց Իսրայէլի հասցէին: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը յանդիմանել էր Իսրայէլի նախագահ Շիմոն Պերեսին` նշելով. ,քոյ արարքը բխում է յանցագործի հոգեբանութիւնից, եւ իսրայէլցիներդ սպանել լաւ գիտեքէ: Վարչապետ Էրդողանի խօսքերին անմիջապէս արձագանքեցին Իսրայէլն ու ԱՄՆ հրէական կազմակերպութիւնները: Ակնկալւում էր, որ վարչապետ Էրդողանն, այնուամենայնիւ, հետքայլ կը կատարի, սակայն դա տեղի չունեցաւ: Էրդողանի ելոյթը դրուատեցին պաղեստինեան ,համասէ արմատական շարժման ներկայացուցիչները, իսկ թուրքերն օդանաւակայանում իրենց վարչապետին դիմաւորել էին որպէս ազգային հերոսի: Թուրք-իսրայէլեան յարաբերութիւնները մինչ օրս շարունակում են բաւական լարուած մնալ, թէեւ երկու երկրների ղեկավարներն էլ ժամանակ առ ժամանակ յարաբերութիւնները բարելաւելու քայլեր են ձեռնարկում: Միեւնոյն ժամանակ, Իսրայէլը մտավախութիւն է յայտնել, որ Թուրքիայում իշխանութեան եկած իսլամիստական կուսակցութիւնը կարողացել է ճնշել բանակի դիմադրութիւնը, եւ Թուրքիայի ու Իսրայէլի միջեւ աւանդական ռազմավարական համագործակցութիւնը մօտեցել է վերջին: Աւելին, իսրայէլեան լրատուամիջոցները նշում են, որ Թուրքիան անչափ մօտ է Իրանի հետ դաշինքի ստեղծմանը, սա, ըստ իսրայէլցիների, հաստատում են նաեւ Հայաստանի հետ վերջերս ստորագրած համաձայնագրերը: Ամրապնդւում են Թուրքիայի յարաբերութիւնները Սիրիայի հետ, եւ Իսրայէլին շատ է մտահոգում Անկարա-դամասկոս-թեհրան դաշինքի ձեւաւորումը, քանի որ կարող է լրջօրէն վտանգել Իսրայէլի անվտանգութեանը: Իրենց հերթին, իսրայէլեան լրատուամիջոցներն աւելի յաճախ սկսեցին յայտարարել, որ ռազմավարական կապերը Թուրքիայի հետ կարծես ,աւարտուելէ են: Անկարա-թեհրան եւ Անկարա-դամասկոս համագործակցութիւնը` սպառնալիք Իսրայէլի համար Թուրքիայի եւ Իրանի յարաբերութիւնները, թէեւ աւանդաբար մրցակցային եւ հակամարտող բնոյթ են կրել, այնուամենայնիւ, Թուրքիայի ներկայիս ղեկավարող վարչակարգը` վարչապետ Էրդողանի գլխաւորութեամբ, էական յաջողութեան է հասել Իրանի հետ համագործակցութեան եւ յարաբերութիւնների բարելաւման հարցում: Մասնաւորապէս, բաւական ինտենսիւօրէն զարգանում են թուրք-իրանեան տնտեսական եւ քաղաքական յարաբերութիւնները: Դրա ապացոյցն է 2009թ. հոկտեմբերին Թուրքիայի արդիւնաբերութեան նախարար Նիհաթ Էրգունի յայտարարութիւնը, թէ Թուրքիան եւ Իրանը պատրաստւում են ստեղծել միացեալ ազատ առեւտրի գօտի, որին կարող են միանալ նաեւ Հայաստանն ու Սիրիան: Թուրք նախարարի խօսքերով. ,թուրքական Իգդիր քաղաքի մերձակայքը կը լինի այն տարածքը, որտեղ երկու երկրների ընկերութիւնները կարող են ազատ ռեժիմով վաճառել նաւթամթերքներ, էլեկտրաէներգիայ, տեխնիկական սարքաւորումներ եւ այլն: Վելոյիշեալ նախագծի կապակցութեամբ Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսէինպուրան Թուրքիայի ներքին առեւտրի նախարար Զաֆեր Չագլեյեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ այս նախագծի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջեւ բեռնափոխադրումը: Դեսպանի խօսքերով` Իրանն ու Թուրքիան նախատեսում են մեծացնել երկկողմ ապրանքափոխանակութիւնն առաջիկայ հինգ տարիներին. այն 2008թ. կազմել է $10 մլրդ: Թեհրանն ու Անկարան ուզում են նաեւ հանել ոչ ցամաքային փոխադրումների բոլոր արգելքները: Միաժամանակ ակտիւօրէն քննարկւում է նաեւ Թուրքիա-իրան-իրաք առեւտրատնտեսական գօտու ստեղծման գաղափարը, որի առնչութեամբ Թուրքիայի արդիւնաբերութեան նախարար Էրգունը դեռեւս սոյն թուականի սեպտեմբերին յայտարարել էր, որ այն կարող է դառնալ Մերձաւոր Արեւելքի խոշորագոյն տնտեսական բազան, ընդ որում` նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են միանալ այդ նախագծին: Թուրք-իրանական առեւտրատնտեսական յարաբերութիւնները զարգացնելու նպատակով 2009թ. մարտին Իրանը եւ Թուքիան ստորագրեցին փոխըմբռնման յուշագիր, որով համաձայնեցին համագործակցել օդային, ծովային եւ ցամաքային փոխադրումների ոլորտում` ցանկանալով կրկնապատկել ապրանքաշրջանառութիւնը` $10 մլրդ-ից 2011թ. հասցնելով $20 մլրդ-ի (ներկայումս Թուրքիայի արտահանումը Իրան տարեկան կազմում է մօտ $1,87 մլրդ, իսկ ներմուծումը` 7,84 մլրդ, որտեղ գերակշռում է էներգակիրների ներմուծումը): Այս համատեքստում յիշատակման է արժանի այն, որ 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի տնտեսական կցորդ Ահմադ Նուրին յայտարարեց, թէ Թուրքիան Իրանից օրական ստանում է 18 մլն մ3 գազ, ինչի արդիւնքում Իրանը դարձել է Թուրքիային երկրորդ ամենախոշոր գազ տրամադրողը` Ռուսաստանից յետոյ: 2009թ. դեկտեմբերին BBC-ին հրատարակեց Իրանի միջազգային առեւտրային արժէքների մասին տեղեկութիւն, ըստ որի` 2009թ. յունիսի դրութեամբ Թուրքիան ներմուծման եւ արտահանման 5,6%-ով Իրանի առեւտրային գործընկերների շարքում 5–րդ տեղում էր` հետեւելով Եմ-ին, Չինաստանին, Ճապոնիային եւ Հարաւային Կ'որէային: Թուրք-իրանական յարաբերութիւնների զարգացման համատեքստում մեծ կարեւորութիւն ստացաւ 2009թ. հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտօնական այցելութիւնը Իրան, որի ընթացքում Էրդողանը հանդիպել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլայ Խամենէիի եւ խորհրդարանի խօսնակ Ալի Լարիջանիի հետ: Թուրքիայի վարչապետի` Իրան կատարած այցը նշանաւորուեց էներգետիկ պայմանագրի ստորագրմամբ: Շուրջ երկուսուկէս տարի սեղանին դրուած բնական գազի պայմանագիրը վերջապէս ստորագրուեց: Համաձայն այդ փաստաթղթի` Թուրքիան, ի դէմս թուրքական TPAO ընկերութեան, հնարաւորութիւն է ստանում ,հարաւային ֆարսէ աւազանից գազ արդիւնահանել: Այդ գազի պաշարի մի մասը նախատեսուած է ուղարկել ,նաբուկոե-ին: Թուրքական աղբիւրները թուրք-իրանական այդ պայմանագիրը համարել են պատմական: Պայմանագիրը երեք առանցքային կէտ է բովանդակում. ,հարաւային ֆարսէ աւազանի բնական գազի որոշ հանքավայրեր յատկացուելու են Թուրքական TPAO-ին: Իրանական գազը Թուրքիայով արտահանուելու է եւրոպական շուկայ: Թուրքմէնական գազն Իրանով մատակարարուելու է Թուրքիայ: Մինչ Իրան ժամանելը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտօնական այցով մեկնել էր Պակիստան: Այդ այցելութիւնն Անկարան պայմանաւորում էր Իրան-պակիստան լարուածութիւնը մեղմելու համար Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելութեամբ: Իսլամաբադում Թուրքիայի վարչապետը յայտարարել է, թէ թոյլ չի տայ, որ Իրանի ու Պակիստանի միջեւ յարաբերութիւններում առկայ ճգնաժամը խորանայ: Նա Իրանը որակել է որպէս Թուրքիայի ընկեր եւ ընդգծել Արեւմուտքի ,ոչ օբյեկտիւ յարաբերութիւննէ իրանական միջուկային ուսումնասիրութիւնների նկատմամբ: Ըստ Թուրքիայի վարչապետի, դա խաղաղ բնոյթ ունի: Թուրքիայի միջնորդութեանը Իրան-պակիստան յարաբերութիւններում նախորդել էր միջնորդական մէկ այլ առաքելութիւն Սիրիա-իրաք լարուածութեան առումով, եւ թուրքական նախաձեռնութիւնը յաջողութեամբ է պսակուել: Այս համատեքստում ուշագրաւ էր այն փաստը, որ Թուրքիայի միջնորդութեամբ Ստամբուլում տեղի էին ունեցել Իսրայէլ-սիրիայ գաղտնի բանակցութիւնները: Թէեւ Իսրայէլը մերժել էր ,համասիէ հարցում միջնորդի դեր կատարելու Թուրքիայի առաջարկը, սակայն վերջինը միջնորդական առաքելութեամբ հանդէս գալու պատրաստակամութիւն է ցուցաբերում պաղեստինեան երկու կազմակերպութիւնների` ,ֆաթհիէ եւ ,համասիէ հակասութիւնները հարթելու համար: Չի բացառւում, որ պաղեստինեան այս կազմակերպութիւններն ընդունեն Թուրքիայի առաջարկը: Այդ դէպքում արդէն իրատեսական կը դառնայ նրա մջնորդութիւնը Պաղեստն-իսրայէլ հակամարտութիւնում: Դա կը նպաստի տարածաշրջանում Թուրքիայի աննախադէպ ակտիւացմանն ու միջազգային հեղինակութեան աճին: Թուրք-իրանական յարաբերութիւնների ջերմացման ֆօնին տպաւորիչ էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի յայտարարութիւնը, որ Եւրամիութիւնը պէտք է խնդրի Թուրքիային դառնալ այդ կառոյցի անդամ: Իրանի նախագահի կարծիքով` աշխարհում նոր պայմաններ եւ նոր միջավայր է առաջացել, եւ սկսուել է մարդասիրութեան, մշակոյթի եւ բարոյականութեան նոր դարաշրջան: Նրա խօսքերով` հնագոյն մշակոյթ ու քաղաքակրթութիւն ունեցող պետութիւնները, ինչպիսին Թուրքիան եւ Իրանն են, պէտք է զարգանան այս փուլում: Վերջին ժամանակներս էականօրէն զարգանում են ոչ միայն թուրք-իրանական առեւտրատնտեսական, այլեւ քաղաքական յարաբերութիւնները: Մասնաւորապէս, 2008թ. օգոստոսին Իրանի նախագահ Ահմադինեժադի` Թուրքիայ կատարած պաշտօնական այցից յետոյ Թուրքիան եւ Իրանը սկսեցին ձեւաւորել նոր քաղաքական յարաբերութիւններ: Այցի ընթացքում երկու երկրները ստորագրեցին անվտանգութեան, համագործակցութեան, փոխըմբռնման 5 յուշագիր կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի եւ կրթութեան ոլորտներում: Թուրք-իրանական յարաբերութիւնների զարգացման մասին են վկայում վերջին ամիսներին թուրք-իրանական բարձրաստիճան պաշտօնեաների յաճախակի այցելութիւնները: Այս շրջանակներում մեծ կարեւորութիւն էր ներկայացնում 2009թ. նոյեմբերի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի պաշտօնական այցն Իրանի Իսլամական Հանրապետութիւն, քանի որ Դաւութօղլուն Իրան է մեկնել միջուկային ծրագրի շուրջ վարուող Իրան-արեւմուտք բանակցութիւններում ծագած ճգնաժամի պայմաններում: Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ հարցեր եւ տնտեսական յարաբերութիւնները տարածաշրջանում: Ահմադինեժադ-դաւութօղլու հանդիպման ընթացքում ընդգծուել է այն հանգամանքը, որ երկու պետութիւններն էլ գտնւում են համաշխարհային կարեւորութեան առեւտրային ճանապարհների վրայ: Մասնաւորապէս, Իրանով եւ Թուրքիայով են անցնում Բանդար Աբաս-տրապիզոն եւ Չինաստան-եւրոպայ հանգուցային մայրուղիները: Կողմերը եկել են ընդհանուր համաձայնութեան` Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալը մինչեւ $30 մլրդ-ի հասցնելու շուրջ: Շեշտուել է այն հանգամանքը, որ թուրք-իրանական յարաբերութիւնները շարունակուելու են զարգանալ, եւ ոչ մի պետութիւն չի կարող խոչընդոտել այդ գործընթացին: Թուրք-իրանական համագործակցութեան լաւագոյն օրինակներից են 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի զինուած ուժերի եւ իրանական բանակի համատեղ գործողութիւնները Թուրքիայի Մարդին եւ Շրնաք նահանգներում, որի արդիւնքում սպանուել էին Քրդական բանուորական կուսակցութեան (PKK) 9 զինեալներ: Սպանուած զինեալների մէջ եղել են եւ PKK-ի Մարդինի պատասխանատու` Ռուստում ծածկանունով Օմեր Մուսլումը եւ Շրնաքի պատասխանատու` Ջուդի ծածկանունով Ռեշադ Չիչէքը: Ըստ էութեան, թուրք-իրանական տնտեսական համագործակցութիւնը որակական նոր մակարդակ է թեւակոխում: Եթէ ներկայումս Իրանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառութիւնը հասնում է $12 մլրդ-ի, ապա երկու տէրութիւնները նախատեսում են այն աւելացնել` հասցնելով 30 մլրդ-ի: Լուրջ տեղաշարժ է նկատւում երկկողմ քաղաքական յարաբերութիւններում: Եթէ հաշուի առնենք նաեւ թուրք-սիրիական յարաբերութիւններում վերջին ժամանակներս նկատուող էական բարելաւումը եւ Թուրքիայի ու Սիրիայի իշխանութիւնների ձգտումները` յաղթահարել երկկողմ յարաբերութիւններում առկայ խոչընդոտները, ուստի բաւական իրատեսական է Իսրայէլի մտահոգութիւնը Անկարա-դամասկոս-թեհրան դաշինքի ձեւաւորման հնարաւորութեան հեռանկարների շուրջ, քանի որ այն կարող է լրջօրէն վտանգել Իսրայէլի անվտանգութիւնը: Իսրայէլի մտահոգութիւններն էլ աւելի խորացան, երբ 2009թ. դեկտեմբերին ի յայտ եկան Թուրքիայի ու Սիրիայի միջեւ ճգնաժամ առաջացնող ջրի խնդրի վերջնական լուծման մասին լուրերը, համաձայն որի` երկու երկրների միջեւ կնքուել էր Սիրիայի Տիգրիս գետից ջրօգտագործման եւ Ասի գետի վրայ համատեղ արգելափակոց կառուցելու մասին պայմանագիր: Յարկ է նշել, որ թէեւ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ առկայ են բազմաթիւ լուրջ խնդիրներ, այնուամենայնիւ, 2003թ. թուրք-սիրիական յարաբերութիւնները թեւակոխուեցին որակական նոր փուլ, երբ Թուրքիայում իշխանութեան եկաւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնաւորապէս, Սիրիայի իշխանութիւնները Թուրքիան սկսեցին դիտարկել որպէս նոր բարեկամ երկիր, երբ Էրդողանը 2004թ. մերժեց Իսրայէլի վարչապետ Արիէլ Շարոնի` Իսրայէլ այցելութեան հրաւէրը, իսկ 2004թ. դեկտեմբերին այցելեց Դամասկոս: Բացի այդ, Էրդողանը ոչ միայն չմասնակցեց 2005թ. փետրուարին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի դէմ իրականացուած մահափորձից յետոյ ԱՄՆ գլխաւորութեամբ հակասիրիական արշաւին, այլեւ 2005թ. մայիսին թուրքական պատուիրակութիւն ուղարկեց Դամասկոս, որի անդամները Սիրիայի խորհրդարանի դարպասների առջեւ մամլոյ ասուլիս տուեցին` իրենց աջակցութիւնը յայտնելով Սիրիային: Զարգանում են նաեւ թուրք-սիրիական առեւտրատնտեսական յարաբերութիւնները. 2008թ. երկկողմ ապրանքաշրջանառութիւնը կազմել է $2,5 մլրդ: Թուրք-սիրիական յարաբերութիւններն աննախադէպ սերտացան 2009թ. դեկտեմբերի վերջին ռազմավարական համագործակցութեան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիա կատարած այցելութիւնից յետոյ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետն ասել էր. ,սիրիան մեզ համար ոչ միայն 20 միլիոնանոց բնակչութեամբ շուկայ է, այլեւ դարպաս դէպի 320 միլիոնանոց Մերձաւոր Արեւելքի շուկաէ: Էրդողանը նաեւ նշել էր, որ թուրքական բանկերը պատրաստւում են մասնաճիւղեր բացել Սիրիայում: Բացի այդ, Թուրքիան եւ Սիրիան ստորագրել են ազատ առեւտրի պայմանագիր եւ փոխադարձաբար հանել մուտքի արտօնագրային (վիզային) ռեժիմը, ինչպէս նաեւ կնքել են տարբեր ոլորտներին առնչուող 50 պայմանագիր: Կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի ռազմավարութիւնը կապուած է Մերձաւոր Արեւելքի արաբական երկրներին աջակցելու եւ իրեն` որպէս Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ միջնորդ ներկայացնելու հետ: Մերձաւոր Արեւելքը մեծ նշանակութիւն ունի Թուրքիայի համար որպէս ապրանքների արտահանման շուկայ եւ էներգակիրների աղբիւր: Կարեւոր նշանակութիւն ունէին նաեւ աշխարհում Իսրայէլի հեղինակութեան ընդհանուր անկումը, Թուրքիայի ներսում հակաիսրայէլեան տրամադրութիւնների աճը: Թուրքիայի գործողութիւնները Մերձաւոր Արեւելքում նրա դերակատարութեան բարձացմանն ուղղուած ռազմավարութեան մասնիկն են: Արաբա-իսրայէլեան շարունակուող հակամարտութեան պայմաններում տարածաշրջանում լիդէրութեան յաւակնելն անհնար է առանց հակաիսրայէլեան քաղաքականութեան: Թէեւ ներկայումս թուրք-իսրայէլեան յարաբերութիւններում առկայ է մեծ լարուածութիւն, այնուամենայնիւ, Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ գոյութիւն ունի ռազմական, առեւտրատնտեսական, աշխարհաքաղաքական եւ ռազմավարական սերտ համագործակցութիւն, որի ֆօնին կասկածելի է Թուրքիայի եւ Իսրայէլի յարաբերութիւններում առկայ լարուածութեան լրջութիւնը: Կարելի է եզրակացնել, որ այս սրումը կարող է շուտով աւարտուել հերթական հաշտեցումով: «Նորավանք» Արման Եղիազարեան, Գրիգոր Արշակեան
  -   Յօդուածներ