15-04-2011 17:59:39 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Orange-ը ներկայացրել է Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչը յատուկ մշակուած սակագնային պլաններով: Գնէլով այս պլանշետային համակարգիչը եւ բաժանորդագրուելով առաջարկուող չորս սակագնային պլաններից մէկին, Orange-ի բաժանորդները ոչ միայն կը ստանան բացառիկ պայմաններ պլանշետի ձայնային եւ կարճ հաղորդագրութիւնների հնարաւորութիւններից օգտուելու համար, այլ նաեւ մէկ տարուայ ընթացքում կը ստանան ամսական 250-ից 1000 ՄԲ անվճար ինտերնետ թրաֆիկ` կախուած ընտրուած սակագնային պլանից:
Այս թեթեւ ու բարակ պլանշետային համակարգիչը, որն ընդամէնը 380 գրամ է կշռում, կարելի է օգտագործել ինչպէս 2G, այնպէս էլ 3G (HSDPA 7.2) ցանցերում։ Այն ունի նաեւ wi-fi հնարաւորութիւն: Samsung Galaxy Tab-ը աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգով, ունի ինտէգրուած Google ծառայութիւններ ու սոցիալական ցանցեր եւ ի հաւելում բազմաթիւ այլ ֆունկցիաների` նաեւ ներկառուցուած GPS:
Samsung Galaxy Tab-ը կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներում 329 000 դրամով, նաեւ` ապառիկ: Orange-ն այն առաջարկում է 1 տարուայ երաշխիքով եւ հետվաճառքային սպասարկմամբ: Աւելին, յատուկ վերապատրաստուած տեխնիկական մասնագէտների կողմից Orange-ի վաճառքի կէտերում բաժանորդներին տրամադրւում է սարքի հիմնական ֆունկցիաների վերաբերեալ նախնական անվճար խորհրդատուութիւն:
Առաջարկուող սակագնային պլանների մասին մանրամասները կարելի է գտնել www.orangearmenia.am կայքում: Samsung Galaxy Tab-ի մասին աւելին իմանալու համար այցելէք http://www.samsung.com/uk/galaxytab/ կայքը: