Լիբանանում նշուեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ<br /> որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահուան տարելիցը<br />


Լիբանանում նշուեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ
որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահուան տարելիցը

  • 18-05-2010 17:30:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 6-ին Լիբանանում նշուեց «Թռչնի բոյն» (Birds' Nest) հայկական որբանոցի հիմնադիր, դանիացի միսիոներուհի Մարիա Ջակոբսոնի մահուան 50-րդ տարելիցը: «Թռչնի բոյն»-ը գոյութիւն ունի շուրջ 90 տարի: Որբանոցի պատմութիւնը հայոց պատմութեան անբաժանելի մասն է կազմում, քանի որ այն օգնել է ցեղասպանությունից փրկուածներին եւ դաստիարակել հազարաւոր հայերի, ովքեր այժմ սփռուած են աշխարհով մէկ: Birds' Nest-ի պատմութիւնը սկսուել է Մերձաւոր Արեւելքի ամերիկեան օգնութեան կազմակերպութիւնից, որը հիմնուել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպէսզի մեղմացնի հայ ժողովրդի տառապանքը Օսմանեան Կայսրութեան կողմից կատարած ցեղասպանությունից: Շուրջ 4000 որբեր, որոնց ծնողները սպանուել էին, Օսմանեան Կայսրութիւնից բերուել էին Birds' Nest որբանոց, որը գտնւում էր Լիբանանում: Յետագայում որբանոցը յանձնուել էր դանիացի միսիոներ Մարիա Ջակոբսոնին, ով ազատ խոսում էր հայերէն եւ սկսել էր աշխատել հայ որբերի հետ 18 տարեկանից ի վեր` նվիրելով նրանց իր կեանքը մինչեւ մահ: Հանգուցեալ առաքելուհին 18 տարեկան էր, երբ լքելով իր հայրենիքը` Դանիան, մեկնել էր Խարբերդ` օգնութեան ձեռք մեկնելու ջարդերի ենթարկված հայ ժողովրդին եւ հաւաքելով նրա որբացած զավակներին` տեղափոխել եւ տեղավորել էր որբանոցներում, ի վերջոյ հաստատվելով Ժիպէյլում, որտեղ հիմնուած էր «Թռչնի Բոյն» որբանոցը: Արիասիրտ միսիոնարուհին մինչեւ իր կեանքի վերջը մնաց այս հաստատութիւնում: Յետագայում նա անգամ մերժեց թաղվել իր հայրենիքում, մնալով «Թռչնի Բոյն»ի յաւերժական բնակիչը: Իւրաքանչիւր հայ, ով 1928-1960 թթ. եղել է այդ որբանոցում, կոչում էր նրան «Մայրիկ», քանի որ նա իր վրայ պարտականութիւն էր վերցրել մայրութիւն անել հազարաւոր երեխաներին: 1970թ.-ին Birds' Nest հաստատութիւնը յանձնուել էր Կիլիկիայի հակական եկեղեցուն, որպէսզի այն շարունակի իր առաքելութիւնը` հոգ տանելով հայ երեխաներին, ովքեր տան կարիք ունեն: Սկզբում երեխաների թիւը Birds' Nest-ում հասնում էի 4000, իսկ այժմ այնտեղ ապրում է 36 երեխայ: Ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ երեխաների Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի յիշատակի օրը նշուեց Լիբանանում Մայրերի օրուայ կապակցութեամբ: Ինչպէս տեղեկացնում է Ռադիո Վատիկանը, «Թռչնի Բույնի» Տիկնանց յանձնախումբը տարին մէկ անգամ կազմակերպում է ճաշկերոյթ, որին հրաւիրում է լիբանանահայ բարեգործական միութիւնների, եկեղեցասիրաց տիկնանց վարչութիւնների, ԼՕԽ-ի մասնաճիւղերի վարչութիւնների ու Բեյրութի հայաշատ թաղամաս Պուրճ Համուտի քաղաքապետարանի ներկայացուցիչներին Մայրերի օրուայ կապակցութեամբ: Այս տարի այդ տոնը տեղի ունեցաւ «Թռչնի Բույնի» սրահում, ուր հիշվեց նաեւ Մարիա Ջակոբսոնին` դանիացի միսիոներ-առաքելուհու, մահուան 50-րդ տարելիցը: «Թռչնոց Բույնի» «թռչնիկները» 300-ից աւելի ներկաների համար պատրաստել էին գեղարուեստական ծրագիր` երգ, պար եւ արտասանություններ: Ճաշկերոյթի ընթացքում ելոյթ ունեցան երգչուհի Անայիս Նանեճեան-Կետիկեանը, երգիչ Գէորգ Պեպեճեանը, ասմունքող Մակի Մկրտիչեանը: Ներկաները կատարեցին սրտաբուխ նվիրատվությններ` յօգուտ «Թռչնի Բույնի»: Հայր Գրիգոր Ծ վարդապետ Չիֆթճեանն իր պատգամն ուղղեց բոլոր մայրերին, ընդգծելով հայ մայրերի նուիրումն ու զոհաբերությունը: Ապա նա ոգեկոչեց Մարիա Ջակոբսոնի յիշատակը:
  -   Հասարակութիւն