Հայաստանի Ազգային Ժողովի առաջիկայ նիստերի օրակարգի<br /> նախագծում ընդգրկուել են 84 հարց եւ միջազգային 20 պայմանագիր<br />


Հայաստանի Ազգային Ժողովի առաջիկայ նիստերի օրակարգի
նախագծում ընդգրկուել են 84 հարց եւ միջազգային 20 պայմանագիր

  • 14-05-2010 20:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ին ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցութիւնում, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը, քննարկուել են չորրորդ գումարման ԱԺ եօթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 17-20-ի ԱԺ քառօրեայ նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ եօթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկուել է 17 հարց: ԱԺ առաջիկայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել են 84 հարց եւ միջազգային 20 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, չորրորդ գումարման ԱԺ եօթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 17-20-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատուեն ԱԺ-ի մայիսի 17-ի նիստում:
  -   Քաղաքական