Էդվարդ Նալբանդեան. ԵՄ եւ Հայաստանի միջեւ ճանապարհ է բացւում<br /> նոր որակական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ<br /> երկխոսություններ անցկացնելու համար<br />


Էդվարդ Նալբանդեան. ԵՄ եւ Հայաստանի միջեւ ճանապարհ է բացւում
նոր որակական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ
երկխոսություններ անցկացնելու համար

  • 12-05-2010 21:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ ԱԳ նախարարութիւնը մամուլին է տրամադրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանի մեկնաբանութիւնը ԵՄ կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերեալ բանակցութիւնները սկսելու մանդատի հաստատման վերաբերեալ: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Հայաստանը ողջունում է Եւրամիութեան կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերեալ բանակցութիւնները սկսելու մանդատի հաստատումը: «Դրանով ճանապարհ է բացւում Եւրամիութեան եւ Հայաստանի միջեւ նոր որակական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ երկխոսություններ անցկացնելու համար: Բրիւսէլի եւ Երեւանի միջեւ շփումները առաւել կակտիւանան եւ աւելի ինտենսիվ բանակցութիւններ կունենանք Եւրամիութեան ղեկավարութեան հետ: Սա նաեւ լաւ լուր է Հայաստանի Հանրապետութեան Նախագահի Բրիւսէլ այցելութեանն ընդառաջ, որը հնարաւորութիւն կտայ Եւրամիութեան ղեկավարությաան հետ առարկայական խորհրդակցութիւններ անցկացնելու համար», - նշել է նախարար Նալբանդեանը: Մեկնաբանութեան կադրերը հնարաւոր է ձեռք բերել հետեւեալ ինտերնետային կայքից` http://mail.mfa.am/video/video.html:
  -   Քաղաքական