Թուֆենկեան հիմնադրամի գործադիր տնօրէն Անդրանիկ Գասպարեանը<br /> այցելելու է Սիդնեյ<br />


Թուֆենկեան հիմնադրամի գործադիր տնօրէն Անդրանիկ Գասպարեանը
այցելելու է Սիդնեյ

  • 12-05-2010 19:29:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի վերջերին Թուֆենկեան հիմնադրամի գործադիր տնօրէն Անդրանիկ Գասպարեանը այցելելու է Սիդնեյ, որտեղ հայ համայնքի հետ քննարկումներ է ունենալու Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի իրավիճակի շուրջ: Ինչպէս տեղեկացնում են Աուստրալիայի Հայ դատի յանձնախմբի մամլոյ ծառայութիւնից, մայիսի 30-ին Աուստրալիայի Հայ դատի յանձնախումբը հաւաք է կազմակերպելու Ուիլովբայի մշակոյթային կենտրոնում: Գասպարեանը զեկոյց է ներկայացելու վերջերս Լեռնային Ղարաբաղում, մասնաւորապէս Քաշաթաղի շրջանում, վերաբնակեցման ծրագրի իրագործման վերաբերեալ:
  -   Հասարակութիւն