Մոսկուայում լոյս է տեսել «Երուսաղեմի հայոց սրբավայրերը»<br /> գիրքը<br />


Մոսկուայում լոյս է տեսել «Երուսաղեմի հայոց սրբավայրերը»
գիրքը

  • 10-05-2010 20:37:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մոսկուայի «Սլովո» հրատարակչութիւնը վերահրատարակել է Էմմանուել վարդապետ Աթաջանեանի եւ Գեւորգ Մադոյեանի «Երուսաղեմի հայոց սրբավայրերը» գիրքը, որը Երուսաղեմի եւ նրա արուարձանների Հայոց սրբավայրերի պատմատեղեկատվական ակնարկների ժողովածու է: Գրքում սրբավայրերի պատկերները համադրւում են հայերէն-անգլերէն-ռուսերէն ծանոթագրություններով: Այս մասին տեղեկացնում է «Արաքս» պարբերականը: Յուշարձանների հարուստ, գեղեցիկ պատկերներով հատուածներում չքնաղ պատմություններ կան, որ հայ եկեղեցու, նաեւ հայոց պատմութեան մոռացուած գոհարներ են մատուցում եւ մեզ, եւ օտարներին: Երուսաղեմի հայկական սրբավայերի պատկերները, նրանց գտնուելու վայրի յստակ ցուցումներով, գրքում տասնեակներով են: Արդէն Զ դարում Աւետեաց երկրում 70-ից աւելի հայկական եկեղեցիներ են եղել, իսկ շուտով հիմնուել է նաեւ Հայոց պատրիարքությունը: Այսօր Տնօրինական ամենակարեւոր վայրերում պարտադիր տիրույթներ ունի Հայ եկեղեցին: Ս. Երկրում Հայ եկեղեցին կոչւում է Հայոց ուղղափառ եկեղեցի` Արեւելյան ուղղափառներին պատկանելու եւ ցայսօր դաւանանքն անբիծ պահելու համար: «Երուսաղեմի հայոց սրբավայրերը» գիրք-ուղեցույցը Երուսաղեմում յայտնուած եւ սրբավայրերով հետաքրքրուած հայի, նաեւ օտարերկրացու համար անփոխարինելի ուղեցոյց է, միաժամանակ մեր հաւատի ու այդ յուշարձանների հետ կապուած պատմութեան վկայութիւն են: Մարիետա Խաչատրեան
  -   Հասարակութիւն