«Հայերի նկրկնակի մահը». յօդուած` իսպանական թերթում<br />


«Հայերի նկրկնակի մահը». յօդուած` իսպանական թերթում

  • 10-05-2010 20:30:00   |   |  Քաղաքական
ՄԱԴՐԻԴ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանական "La Vanguardia" պարբերականը անդրադարձել է Հայերի Ցեղասպանութեան խնդրին, պնդելով, որ հայերին «ոչնչացրել են երէկ եւ մոռանում են այսօրե»: Ինչպէս փոխանցում է «Ազգ»_ը, թերթը գրել է. «Շուրջ 1,6 մլն հայեր Օսմանեան կայսրութիւնում 1915-1918-ին ենթարկվեցին պարբերական ոչնչացումների: Նրանց մեղքը միայն այն էր, որ հայ էին` Օսմանեան կայսրութեան թշնամի ազգություններից մէկը: Նոյնիսկ այժմ` իրադարձութիւններից այսքան տարի անց, Թուրքիան շարունակում է պաշտօնապէս հերքել Ցեղասպանութիւնը եւ հայերի բռնի վտարման փաստերը: Այնինչ Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնն է, եւ հենց այն է ոգեշնչել Հիտլերին` 1933-1945-ը սպանել ու հետապնդել 6 մլն հրեաների, ոչնչացնել նրանց ֆաշիստական ճամբարներում: «Որքա՞ն հայեր դեռ պէտք է անհաւասար պայքար մղեն թուրքական քարօզչութեան եւ մեր «յարմար անտարբերութեան» դէմ: Ստացուել է այնպէս, որ հայերը ոչնչացուել են երկու անգամ. բառիս բուն իմաստով ոչնչացուեցին «երէկ», եւ երբ նրանք մոռացութեան են մատնուած` այսօր: Ի տարբերութիւն հրեաների, որոնք կարողացան ստեղծել միջավայր` իրենց կոլեկտիւ յիշողութեան պահպանման համար, հայերին վիճակուած է ամէն օր տանել սեփական ցավը` ուրացման եւ անտարբերութեան պատճառով, որը նրանց դարձնում է այսօրուայ զոհերը, ոչ թէ երեկվա»:
  -   Քաղաքական