Մայիսի 9-ին տեղի է ունենալու «Հայոց Եկեղեցու պատմութիւն»<br /> առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը<br />


Մայիսի 9-ին տեղի է ունենալու «Հայոց Եկեղեցու պատմութիւն»
առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

  • 07-05-2010 16:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանում մայիսի 9-ին տեղի է ունենալու «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցելու են ՀՀ մարզերից եւ Երեւանից շուրջ 50 աշակերտներ: Օլիմպիադայի արդիւնքները հրապարակուելու են յաջորդ օրը` մայիսի 10-ին, մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութեան ընթացքում: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դիաստիարակության կենտրոնի մամլոյ հաղորդագրութեան, օլիմպիադայի շրջանակներում մայիսի 9-ին աշակերտները եւ մանկավարժները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ` ծանօթանալու ազգային սրբությունների բացառիկ նմուշներին:
  -   Հասարակութիւն