Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային<br /> խոհանոցների դիւանագիտական փառատոն-ցուցահանդեսին<br />


Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային
խոհանոցների դիւանագիտական փառատոն-ցուցահանդեսին

  • 05-05-2010 21:30:00   |   |  Մշակոյթ
ԿԱՀԻՐԷ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 4-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանութիւնը մասնակցեց Կահիրէի Ազգային խոհանոցների դիւանագիտական փառատոն-ցուցահանդեսին: ՀՀ ԱԳ նախարարութեան մամլոյ ծառայութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, փառատօնին, որը նախաձեռնել էր Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի տիկինը` Լեյլա Աբուլ Ղեյտը, մասնակցեցին աւելի քան 50 երկրների դեսպանություններ, մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել Կահիրէի հասարակութեան լայն շրջանում: Հայաստանի տաղաւարի պատշաճ կազմակերպմանը իր ակտիւ մասնակցութիւնը բերեց Եգիպտահայ Տիկնանց Յանձնախումբը: Արաբական, Եւրոպական, Լատինական Ամերիկայի, Հեռաւոր Արեւելքի եւ Աֆրիկեան երկրների խոհանոցների կողքին Հայկական աւանդական ուտեստները, քաղցրավենիքն ու գինին արժանացան եգիպտացի եւ օտարերկրեայ այցելուների ամենաբարձր գնահատականին:
  -   Մշակոյթ