Հայ մշակոյթի հանդիսաշար Վրաստանում<br />


Հայ մշակոյթի հանդիսաշար Վրաստանում

  • 05-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թբիլիսիի Շոթա Ռուսթաւելու անուան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մայիսի 4-ին կայացած գալա-համերգով պաշտօնապէս սկսուել է Վրաստանում հայ մշակոյթի հանդիսաշարը, որի կազմակերպիչներն են երկու երկրների մշակոյթային գերատեսչութիւնները` Վրաստանում Հայաստանի դեսպանութեան աջակցութեամբ: Գալա-համերգին նախորդեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլուանեանի, Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլու, ՀՀ մշակոյթի փոխնախարար Արթուր Պողոսեանի, Վրաստանի մշակոյթի, յուշարձանների պահպանութեան եւ սպորտի փոխնախարար Գէորգի Չալաձեի ելոյթները: Հանդիսատեսները ջերմօրէն ողջունեցին Արամ Խաչատրեանի անուան քառեակի, Երեւանի Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային պարախմբի, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նուագախմբի կատարումները: Նախորդ օրը` մայիսի 3-ին, Վրաստանի մշակոյթի, յուշարձանների պահպանութեան եւ սպորտի նախարարութիւնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայկական պատուիրակութեան ղեկավար, ՀՀ մշակոյթի փոխնախարար Արթուր Պողոսեանը եւ Վրաստանի մշակոյթի, յուշարձանների պահպանութեան եւ սպորտի փոխնախարար Դավիթ Քիրիան ընդգծեցին մշակոյթային փոխգործակցութեան եւ փոխայցելությունների կարեւորութիւնը հայ-վրացական մշակոյթային դարաւոր աւանդոյթների պահպանման, արդիւնաւէտ համագործակցութեան զարգացման գործում: Նոյն օրը Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլու անուան պետական կոնսերուատորիայի դահլիճում տեղի ունեցաւ Արամ Խաչատրեանի անուան քառեակի համերգը, իսկ Ա. Քութաթելաձեի անուան գեղարուեստի ակադեմիայում բացուեց Զաւէն Սարգսեյանի` նհայաստանի պատմամշակութային հուշարձաններըե խորագիրը կրող ցուցահանդէսը: Երեկոյեան Թբիլիսիի` Պետրոս Ադամեանի անուան թատրոնում մեկնարկեց նդարավոր բարեկամութեան ճամփաներովե թատերական փառատոնը: Ս.թ. մայիսի 4-ին Թբիլիսիի Ի. Գրիշաշվիլու անուան պատմութեան թանգարանում բացուեց հայ նկարչուհի, դիզայներ Արեւիկ Պետրոսեանի աշխատանքների ցուցահանդէսը: Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ հանդիսաւորութեամբ բացուեց հանրայայտ ռեժիսոր Ռուբէն Մամուլյանի հուշատախտակը: Ռուսթաւելու անուան պողոտայում Վրաստանում Հայաստանի դեսպանութեան, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Վրաստանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով բացուեց եւս մի հուշատախտակ` նուիրուած շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսեանի յիշատակին: Նոյն օրը բազմաթիւ թբիլիսցիներ հնարաւորութիւն ունեցան մասնակցելու վիրահայ նկարիչների գեղանկարչական ցուցահանդեսին, դիտեցին Թբիլիսիի` Պետրոս Ադամեանի անուան թատրոնի «աւերակների պահակը» ներկայացումը: Մայիսի 5-ին ՀՀ պատուիրակութեան անդամները այցելեցին Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն, հանդիպումներ ունեցան Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի, Վրաստանում Հայաստանի դեսպանութեան աշխատակիցների հետ: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳ նախարարութիւնից:
  -   Մշակոյթ