Ռոբերտ Էմմիյանն ընտրուել է Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի<br /> նախագահ<br />


Ռոբերտ Էմմիյանն ընտրուել է Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի
նախագահ

  • 30-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ապրիլի 30-ին կայացած հինգերորդ հաշուետու-ընտրական կոնֆերանսում միաձայն ֆեդերացիայի նախագահ է ընտրուել անուանի հեռացատկորդ, ԽՍՀՄ, Եւրոպայի եւ Աշխարհի առաջնութիւնների բազմակի չեմպիոն ու մրցանակակիր, 45-ամեայ Ռոբերտ Էմմիյանը: Նա այս պաշտօնում փոխարինել է առողջական վիճակի պատճառով հրաժարական տուած Սարգիս Խաչատրեանին, ով զբաղեցնում էր ֆեդերացիայի նախագահի պաշտօնը 2006 թ.-ից: Ս.Խաչատրեանը կոնֆերանսում ընտրուել է ֆեդերացիայի պատուաւոր նախագահ: Ծնունդով գիւմրեցի Ռ.Էմմիյանի ռեկորդը 8,86 մետր է, որը մինչեւ այժմ Եւրոպայի մրցոյթների գործող ռեկորդն է: Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին: Վերջին տարիներին բնակւում է Փարիզում: Երկար տարիներ մարզիչ է աշխատել, այդ թւում Կատարում, յետագայում` այդ երկրի ԱՕԿ-ի նախագահի գլխաւոր խորհրդական:
  -   Սպորտ