Ըստ Արտյուշ Շահբազեանի, եթէ Թուրքիան արձանագրութիւնները<br /> չվավերացնի, ապա նշանակի, որ դրանք «մեռած» են<br />


Ըստ Արտյուշ Շահբազեանի, եթէ Թուրքիան արձանագրութիւնները
չվավերացնի, ապա նշանակի, որ դրանք «մեռած» են

  • 30-04-2010 20:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան քարտուղար Արտյուշ Շահբազեանի, եթէ Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրութիւնները չվավերացնի, ապա կնշանակի, որ դրանք «մեռած» են: Ապրիլի 30-ի ճեպազրույցում դաշնակցական պատգամաւորն այսպէս արձագանքեց լրագրողի հիշեցմանը, թէ նրա կուսակից Աղվան Վարդանեանն օրերս յայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրութիւնները փաստացի մեռած են եւ հազիւ թէ ներկայիս տեսքով մտնեն Հայաստանի խորհրդարանի օրակարգ: Պատգամաւորը նկատեց նաեւ, որ եթէ կայ այն կանխատեսումը կամ հաւանականութիւնը, որ թուրքական խորհրդարանը կարող է երբեւէ այդ արձանագրութիւնները վաւերացնել, ապա դա նշանակում է, որ հայկական կողմի կատարած քայլը, որքանով էլ իր դրական կողմերը գնահատենք, այնուամենայնիւ չի նշանակում լուրջ բեկում այս գործընթացում: «Այսինքն կստացուի, որ այսօր մենք արդէն պայման ենք դնում, թէ երբ Թուրքիան կվավերացնի, մենք մեխանիկօրէն վաւերացնում ենք: Նշանակում է այդ կասեցման արժէքը մի քիչ յարաբերական է»,- ասաց դաշնակցական պատգամաւորը:
  -   Քաղաքական